Friday, 19 04 2024
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու

Լավրովը նախապատրաստում է ռուսական գրոհը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում “РТР-Беларусь” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Եվրամիության անդամ որոշ երկրներ ցանկանում են Արևելյան գործընկերությունը օգտագործել «հակառուսական նպատակներով»: Իհարկե, Լավրովը «մեծահոգաբար» ասել է, որ Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի հավատարմության հարցում կասկածներ չունի:

Սա այն դեպքն է, որ չգիտես` Լավրովի ասածի վրա ուրախանա՞ս, թե՞ տխրես: Եվրաինտեգրման համատեքստում նույնիսկ վիրավորական է Ադրբեջանի ու Բելառուսի հետ համեմատությունը, որովհետև այս երկրները գտնվում են ինտեգրացիոն գործընթացների լուսանցքում: Արդյո՞ք Մոսկվան Հայաստանի հավատարմության վրա չի կասկածում, որովհետև վստահ է, որ ԵՄ-ի հետ կնքված համաձայնագիրը մնալու է թղթի վրա, թե՞ Լավրովը փորձում է տպավորություն ստեղծել, թե իշխանությունները կապ չունեն ռուսական նաև պետական լրատվամիջոցների ագրեսիվ քարոզչության հետ:

Սակայն Լավրովի խոսքի մեջ ավելի սկզբունքայինն ու առանցքայինն այն է, որ նա Արևելյան գործընկերության ծրագրի շուրջ ստեղծում է հակառուսականության իմիջ ու դա բացարձակապես պատահական չէ: Գլոբալ հարթության վրա Լավրովը դիվանագիտորեն ձևակերպում է այն, ինչը ցինիզմի մակարդակում իրականացնում են ռուսական հեռուստաընկերությունները:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը թիրախավորում է Արևելյան գործընկերության ծրագիրը, որպեսզի ամիսներ անց ռուսական պրոպագանդան լեգենդ հյուսի այն մասին, թե ինչպես են «բարի» ռուսները մեզ փրկում «դավադիր» Եվրամիությունից: Եթե Մոսկվայում Հայաստանը համեմատում են ոչ թե Վրաստանի ու Ուկրաինայի, այլ` Ադրբեջանի ու Բելառուսի հետ, ապա կարծում են, թե դեռ կարող են «դարձի» բերել Հայաստանին: Ռուսական զինանոցում Հայաստանի վրա ազդելու գործիքների պակաս չկա. Լավրովը մերոնց գլուխը կշոյի, «Գազպրոմը» կսպառնա սակագնի բարձրացմամբ, Պուտինը կժպտա Սերժ Սարգսյանին, Ռոգոզինը Բաքվում կկնքի սպառազինությունների նոր միլիարդանոց պայմանագիր:

«Մտրակի ու քաղցրաբլիթի» քաղաքականությունն առաջիկա ամիսներին ամենաբնութագրականն է լինելու Հայաստանի հանդեպ Մոսկվայի վարած քաղաքականության համար:

Հայաստանի իշխանության խնդիրն է` եվրոպական քաղաքականության ընձեռած հնարավորության շնորհիվ մեծացնել մեր երկրի սուբյեկտությունը Ռուսաստանի «հավատարիմների» նվաստացուցիչ ցուցակից դուրս գալու համար: Հայաստանին ու Ռուսաստանին պետք է կապեն ոչ թե սիրախաղը կամ ատելությունը, այլ` գործընկերային հարաբերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում