Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Երեքը մեկում. Սերժ Սարգսյանի արցախյան ուղեբեռը

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին այցելել է Արցախ և դիտել այնտեղ իրականացվող զորավարժությունը, նաև անցկացրել խորհրդակցություն պաշտպանական խնդիրների թեմայով: Այդօրինակ այցերը Սարգսյանի օրակարգում ամենևին նորություն կամ հազվադեպ երևույթներ չեն, և այդ տեսանկյունից, իհարկե, չկա առանձնահատուկ որևէ բան, սակայն իրավիճակին առանձնահատկություն հաղորդում են այն ժամանակահատվածներն ու մթնոլորտը, որ ուղեկցում են յուրաքանչյուր այց:

Եվ այդ տեսանկյունից դեկտեմբերի 2-ի այցը անկասկած իր առանձնահատկությունը ստանում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ֆոնին, որից մեկ շաբաթ անց Սերժ Սարգսյանը մեկնում է Արցախ և դիտում այնտեղ անցկացվող զորավարժությունը: Միևնույն ժամանակ, այդ ընթացքում էլ Սարգսյանը մասնակցեց Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին, որտեղ այդ կազմակերպությունը ցուցաբերեց հայկական արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական խնդիրներին համեմատության մեջ աննախադեպ համարժեքություն և ընդունեց Լեռնային Ղարաբաղի թեմայով հայկական կողմի ներկայացրած հայտարարության նախագիծը:

Միևնույն ժամանակ, մեկ այլ կարևոր իրադարձություն էր թերևս այդ ընթացքում կամ միջակայքում Հայաստան՝ Իրանի արտգործնախարարի այցը, որի ընթացքում նա հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ: Իրանը ղարաբաղյան իրավիճակում էապես շահագրգռված պետություններից մեկն է, և այդ հանգամանքը հայ-իրանական օրակարգի առայժմ գուցե միակ առարկայական և արդիական հարցն է, քանի դեռ այլ տնտեսական նախագծերը գտնվում են թղթի վրա: Այսպես ասած՝ գետնի վրա հայ-իրանական օրակարգում այն է, որ Երևանը փաստորեն շարունակում է վերահսկել իրավիճակը ղարաբաղյան գոտում և թույլ չտալ ստատուս քվոյի փոփոխություն, ինչն Իրանի համար առաջին հերթին վտանգ է ներկայացնում տարածաշրջան խաղաղապահների անվան տակ երրորդ ուժերի ներգրավման տեսանկյունից:

Այդպիսով, 2017 թվականի ավարտին Արցախում իրականացված զորավարժությունից և խորհրդակցությունից առաջ Երևանը փաստորեն երեք կարևոր ուղղությամբ տալիս է կարևոր ազդակներ և դրանք գործնականում ամփոփում, այսպես ասած՝ ի մի բերում Արցախյան զորավարժությամբ. դրանք են՝ եվրոպական կամ, ավելի ճիշտ կլինի ասել, եվրաատլանտյան ուղղությունը, ՀԱՊԿ-ռուսական ուղղությունը և իրանական ուղղությունը:

Արցախում անցկացված զորավարժությունը բացառիկ է դառնում դրանով, որ զորավարժությունից առաջ Երևանը փաստորեն համադրում է երեք կարևորագույն այդ ուժային կենտրոնների հետ որոշակի հաղորդակցության արդյունք: Թե ինչ ժամանակահատված է ներառելու այդ համադրությունը՝ դժվար է ասել, սակայն կարևոր է, որ 2017 թվականը հաջողվում է ավարտել այդ համադրությամբ, որ գործնականում տեղի է ունենում Հայաստանի զինված ուժերի ռազմաքաղաքական առաքելության հարթակում:

Այդ ֆոնին, սակայն, առավել ընդգծվում է չորրորդ ուղղության, այսինքն՝ ներքին վիճակի վերաբերյալ առանցքային ազդակների բացակայությունը, քանի որ պարզ չէ, թե ինչ է համադրվելու զինված ուժերի ռազմաքաղաքական առաքելության մեջ ներքին տեսանկյունից: Այստեղ, իհարկե, առաջ է քաշված երկու հանգամանք՝ ազգ-բանակ հայեցակարգ և բանակի արդիականացման յոթամյա ծրագրի մասին հանձնարարական, սակայն դրանց զուգահեռ պարզ չէ, թե ինչ է սպասվում այդ գործոնների տնտեսական ապահովման առումով, թե ինչպես է Հայաստանի տնտեսությունը բերվելու մի կողմից՝ բանակի ռազմաքաղաքական առաքելության շուրջ երեք ուժային կենտրոնների մոտեցումների համադրումը սպասարկելու կարողության, մյուս կողմից՝ ապահովելու պաշտպանական բնագավառի արդիականացման գործընթացը: Մինչդեռ առանց այդ հստակ ազդակների Հայաստանի շուրջ կառուցված արտաքին քաղաքական որոշակի բարենպաստ և ոգևորիչ մթնոլորտը կարող է հիշեցնել առանց պատվանդանի կոթողի, որը չի կարող ունենալ կայուն ապագա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում