Tuesday, 23 04 2024
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին

Հայաստանի կառավարությունը թաղում է այլընտրանքային էներգետիկան

Հայաստանի կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ: Այդ նախագծում առաջարկվում է մի փոփոխություն, որը, ըստ էության, կարող է կործանարար հետևանքներ ունենալ վերականգնվող էներգետիկայի զարգացման համար, վերացնել դրա գոյության հեռանկարը Հայաստանում:

Գործող օրենքով տնտեսվարողները կամ նույնիսկ քաղաքացիները կարող են կառուցել մինչև 150 կիլովատ հզորությամբ արևային կայաններ, որոնք կոչվում են ինքնավար կայաններ: Նման կայաններ կառուցելու համար հատուկ լիցենզիա ստանալու թույլտվություն չկա: Ուղղակի տնտեսվարող սուբյեկտը կամ քաղաքացին կարող է իր ընկերության կամ անձնական կարիքների համար կառուցել արևային էլեկտրակայան: Օրենքը Բաշխիչ ցանցերին պարտավորեցնում է պայմանագիր կնքել ինքնավար էներգաարտադրողի հետ և կազմակերպել էլեկտաէներգիայի փոխհոսքեր: Սրա նպատակն այն է, որ ինքնավար էներգաարտադրողը կարողանա օրվա ցերեկային ժամերին իր կայանի կողմից արտադրված էլեկտրաէներգիան մատակարարել ընդհանուր էներգետիկ ցանց, իսկ գիշերային ժամերին սպառել ընդհանուր էներգահամակարգից: Եթե ինքնավար էներգաարտադրողը ավելի շատ է մատակարարել, քան սպառել է, ամսվա վերջում կատարվում է հաշվարկ, և Բաշխիչ ցանցերը վճարում են ավելի շատ մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց: Փոփոխություններով առաջարկվում է հաշվարկը կատարել տարվա կտրվածքով:

Գործող օրենքով այդ հաշվարկի հիմքում դրված է գործող սակագնի 50 տոկոսը: Այսօր գործող սակագինը 46 դրամ է, և եթե ինքնավար էներգաարտադրողը ամսվա ընթացքում մատակարարել է 1000 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, ապա ամսվա վերջին Բաշխիչ ցանցերը նրան պետք է վճարեն 23 հազար դրամ:

Մի կողմ թողնենք այն անհասկանալի անարդարությունը, թե ինչու պետք է ինքնավար էնեգաարտադրողի կողմից արտադրվող էլեկտրաէներգիան արժենա 23 դրամ, իսկ լիցենզիայով աշխատող արևային էլեկտակայաններինը 52 դրամ: Սրա միակ բացատրությունն այն է, որ լիցենզիա ստացած արևային կայանների սեփականատերերը վարչապետ Կարեն Կարապետյանի մերձավոր ազգականներն են, և նրանք պետք է երաշխավորված գերշահույթ ստանան:

Բայց կառավարությունը չի բավարարել նույնիսկ նման ճչացող անարդարությունը: Նրանք որոշել են ընդհանրապես բացառել Հայաստանում ինքնավար արևային և հողմային էլեկտրակայանների կառուցումը: Կառավարությունը բնականաբար չի կարող օրենք ընդունել և օրենքում գրել, որ բացի վարչապետի մերձավոր ազգականներից, որևէ այլ մեկը իրավունք չունի զբաղվել այլընտրանքային էներգետիկայով, որ այլընտրանքային էներգետիկան վտանգում է ռուսական գազի սպառման ծավալներին, և այդ պատճառով որևէ մեկը չի կարող նման կայան կառուցել: Սա մի քիչ անհասկանալի կլինի, և կարժանանա միջազգային քննադատության: Ի վերջո, Հայաստանը Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիր է ստորագրել ու պարտավորվել ապրել համաեվրոպական չափանիշներով, իսկ այնտեղ շատ մեծ տեղ են հատկացնում այլընտրանքային էներգետիկային և ինքնավար էներգաարտադրողներին։ Դրա փոխարեն որոշել են մի այնպիսի օրենքի նախագիծ մտածել, որը կթաղի այլընտրանքային էներգետիկան, բայց ավելի ինտելիգենտ ձևով, կարելի է ասել՝ առանց թաղման թափորի:

Եվ այսպես՝ կառավարությունը առաջարկում է, որ ինքնավար էնեգաարտադրողների համար գնման սակագին սահմանվի արդյունաբերական կայանների համար սահմանված սակագինը, եթե այն փոքր է հիշյալ 23 դրամից: Ինչպես նշեցինք՝ հիմա արդյունաբերական կայանների համար սակագին է սահմանվել 52 դրամը, և այն գրեթե 2․5 անգամ բարձր է 23 դրամից: Բայց կառավարությունը օրենքին կից ներկայացված հիմնավորման մեջ ասում է, որ տեխնոլոգիաները զարգանում են, որ արևային կայանների կառուցման գները իջնում են, և հնարավոր է, որ արևային կայանների համար սահմանված սակագինը ևս իջնի: Որքան էլ որ տեխնոլոգիաները արագ զարգանան և գներն էլ արագ իջնեն, միևնույն է, տեսանելի ապագայում հնարավոր չէ պատկերացնել, որ հնարավոր կլինի 23 դրամից ցածր սակագնով աշխատող և եկամուտ ապահովող կայան կառուցել: Գուցե դա հնարավոր է հեռավոր ապագայում, բայց դժվար թե կառավարությունը այս օրենքը ընդունում է հաջորդ տասնամյակի համար:

Կա ավելի պարզ բացատրություն: Առաջիկայում Հայաստանի Բաշխիչ ցանցերի հետ կապված որևէ ընկերություն կցանկանա կառուցել արևային էլեկտրակայան: Կկառուցվի 1 մեգավատ հզորությամբ նման կայան, որի վրա կծախսվի լավագույն դեպքում 1 մլն դոլար գումար: Արևային էլեկտրակայանի սեփականատերը կհայտարարի, որ իրեն բավարարում է նույնիսկ 10 դրամ սակագինը և ինքը պատրաստ է իր կողմից արտադրված էլեկտրաաներգիան Բաշխիչ ցանցերին վաճառել 10 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ կասի, որ տեսեք՝ որքան են առաջ գնացել տեխնոլոգիաները, որքան են իջել սակագները, և մենք պետք է հպարտանանք և ուրախանանք,որ մեր երկրում կառուցվել է աշխարհի ամենաէժան էլեկտրաէներգիա արտադրող կայանը, եթե այդպիսի կայաններ շատ կառուցվեն, կիջնի նաև էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար:

Միայն թե դա կլինի վերջին արևային կայանը, որ կկառուցվի Հայաստանում, որովհետև դրանից հետո որևէ մեկի մտքով այլևս չի անցնի նոր կայան կառուցել: Չի կարող չէ ՀԾԿՀ մյուսների համար ավելի բարձր գին սահմանել, քան 15 դրամը: Չմոռանանք անընդմեջ զարգացող տեխնոլոգիաների և իջնող սակագների մասին: Այդ 1 մլն դոլար կլինի Հայաստանում արևային էներգետիկայի թաղման ծախսը, որը համատեղ կվճարեն Հայաստանի կառավարությունը, Բաշխիչ ցանցերը և «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը: Ի վերջո նրանք ղեկավարվում և առաջնորդվում են մեկ ընդհանուր շահով, որը Հայաստանից դուրս է՝ բարեկամական և եղբայրական Ռուսաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում