Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Սերժ Սարգսյանը Թուրքիային ժամկետ տվեց և ցույց տվեց ճանապարհը

Թուրքական հայալեզու «Ակօս» պարբերականը նախօրեին ուշագրավ տեղեկություն էր հրապարակել՝ հղում անելով «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության ղեկավարին, որի խոսքերով՝ պլանավորում են թռիչքներ իրականացնել նաև Երևանի ուղղությամբ: Այդ կապակցությամբ արձագանքել է արդեն նաև հայկական Քաղավիացիայի գլխավոր վարչությունը՝ ասելով, որ թուրքական ընկերությունից չեն ստացել այդպիսի հայտ, երբ ստանան, կքննարկեն:

«Թուրքական ավիաուղիները» Թուրքիայի ազգային փոխադրող ընկերությունն է, որն ունի միջազգային բավականին մեծ հեղինակություն: Ավիաընկերությունը կարծես թե չի հերքել «Ակօս»-ի տարածած տեղեկությունը: Ավելորդ է թերևս մատնացույց անել խնդրի ոչ միայն տնտեսական և ավիացիոն, այլ զուտ քաղաքական նշանակությունը: Իսկ դա հատկապես ընդգծվում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման, նաև ընդհանուր եվրոպական ավիացիոն գոտուն Հայաստանի միանալու հեռանկարի համատեքստում, որը մոտ հեռանկար է: Ըստ ամենայնի, թուրքական ավիաընկերությունը պատրաստվում է այսպես ասած մրցել հայկական երկնքում տեղ ունենալու համար: Ու թեև դա միջազգային հեղինակավոր, ըստ էության եվրոպական շուկայում էլ տեղ ունեցող ընկերության համար միանգամայն տրամաբանական ձգտում է զուտ բիզնեսի տեսանկյունից, այդուհանդերձ, քաղաքական հանգամանքները այստեղ չափազանց ակնառու են և, դրանով հանդերձ, տեղեկատվության առկայությունը ստեղծում է իսկապես ուշագրավ վիճակ:

Հատկապես հետաքրքիր է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողի՝ Հայաստանի շուկա մուտք գործելու մտադրության մասին տեղեկությունը հրապարակվել է այն ժամանակ, երբ Բաքվում «Ասիայի սիրտ» խորագրով համաժողովի շրջանակում հանդիպում էին Թուրքիայի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Իսկ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, չափազանց սուր է ընկալում Հայաստանի հետ թուրքական տնտեսական կամ քաղաքական քիչ թե շատ շոշափելի ուղիղ հարաբերություն: Այդ տեսանկյունից բավական խոսուն է հենց նույն ավիացիոն ոլորտում առկա մի հանգամանք: Տարիներ առաջ խոսք գնաց Երևանից Վան ավիաչվերթի մասին, հայտարարվեց նույնիսկ շատ կոնկրետ ժամկետ, սակայն թուրքական կողմը հետ կանգնեց պայմանավորվածությունից, ինչի պատճառը հենց Ադրբեջանի դժգոհությունն էր:

Այդ պատմությունն ավելի ուշագրավ է դարձնում այն, որ «Ակօս»-ի տարածած տեղեկությունը կամ «Թուրքական ավիաուղիների» ղեկավարի հայտարարությունը համընկնում է Բաքվում տեղի ունեցող համաժողովին և արտգործնախարարների թուրք-ադրբեջանական հանդիպմանը: Ինչ կանի այս անգամ Ադրբեջանը, իսկ ի՞նչ կանի Թուրքիան: Ակնհայտ է, որ Ադրբեջանի խնդիրները Հայաստանի հետ Թուրքիայի համար իսկապես բեռ են, խանգարող հանգամանք: Որքան էլ առկա է այսպես ասած գաղափարական, էթնոհոգեբանական և նաև իհարկե քաղաքական իմաստ պարունակող մեկ ազգ-երկու պետություն կոնցեպտը, որի մասին սակայն ավելի շատ խոսում էին ԽՍՀՄ փլուզումից հետո, քան այժմ, այդուհանդերձ այդքան էլ ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանն ունեն շահերի սկզբունքային տարբերություններ հենց Հայաստանի հետ հարաբերության մասով:

Այստեղ ակնհայտ է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություն չունի զուտ Ադրբեջանի քմահաճույքով: Միևնույն ժամանակ, այդ հարաբերության բացակայությունը Անկարայի համար ոչ միայն էֆեկտ չի տալիս, այլ նաև գործնականում զրկում է այն էֆեկտից, որ էապես կարող էր ստացվել հարաբերության մեկնարկի դեպքում: Խոսքը քաղաքական էֆեկտի մասին է, որի կարիքը Անկարան, հատկապես այժմ, շատ ունի թե՛ Արևմուքտի, թե՛ Իրանի, թե՛ Իսրայելի, թե՛ անգամ Ռուսաստանի ուղղությամբ՝ ոչ այնքան բարվոք գործընթացների պայմաններում:

Սերժ Սարգսյանը թերևս հենց այդ իրավիճակը զգալով ՄԱԿ ամբիոնից սեպտեմբերին հայտարարեց, որ 2018-ի գարնանը Հայաստանը հրաժեշտ կտա հայ-թուրքական արձանագրություններին: Սարգսյանի հայտարարությունն ընկալվեց իբրև վերջնագիր Թուրքիային՝ արձանագրությունները վավերացնելու հարցում, սակայն բանն ըստ ամենայնի, դա չէ: Հայաստանին էլ, Թուրքիային էլ այդ արձանագրությունները պետք չեն: Գործնականում, Սերժ Սարգսյանի հայտարարությամբ՝ Թուրքիային մինչև 2018-ի գարուն ժամանակ է տրվել գտնել Հայաստանի հանդեպ քաղաքականության հարցում ադրբեջանական ազդեցությունից դուրս գալու ելքեր և տարբերակներ: Բանն այն է, որ ներկայիս շրջանը այդ առումով Անկարայի համար իսկապես նպաստավոր է, ինչպես հուշում են ղարաբաղյան գործընթացի շուրջ զարգացումները, որտեղ նկատելի է աշխարհաքաղաքական կոնսենսուսը՝ խնդիրը որոշակիորեն սառեցնելու, և սառը պահելու համար էլ քաղաքական գործընթացային ձևաչափ գտնելու հարցում:

Դա նախօրեին ակնառու էր նաև ՀԱՊԿ հայտարարության տեսքով: Այդ ժամկետային միջակայքն Անկարայի համար առավել նպաստավորն է Ադրբեջանից այսպես ասած պոկվելու համար, ղարաբաղյան գործընթացի շուրջ, այսպես ասած, Մինսկի խմբի տրամաբանությանը միանալու միջոցով: Կօգտագործի՞ Անկարան ժամանակը, նոր իրողություններին և նոր իրավիճակին մասնակից լինելու համար, թե՞ կնախընտրի Ադրբեջանի հետ լուսանցք մղվելը: Ընդ որում, «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ղեկավարի հայտարարությունը հուշում է, որ թուրքական ազդեցիկ շրջանակներում այդ հեռանկարի վերաբերյալ կարծիքները մեղմ ասած տարբեր են, և առնվազն կան ադրբեջանական ծուղակից դուրս գալու ազդեցիկ կողմնակիցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում