Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դավաճանության մեջ է մեղադրել գործրարներին, ովքեր փորձում են տեղափոխել իրենց ակտիվներն արտերկիր, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
«Ես նորություններ եմ ստանում այն մասին, որ որոշ գործարարներ փորձում են տեղափոխել իրենց ակտիվներն արտերկիր, և ես կոչ եմ անում կառավարությանը թույլ չտալ նրանցից ոչ մեկին անելու դա, քանի որ այդ մարդիկ դավաճաններ են։ Մենք չենք կարող լավ վերաբերվել նրանց, ովքեր, վաստակելով այս երկրում, փորձում են դուրս բերել ակտիվներն արտերկիր»,-ասել է պետության ղեկավարը։