Ամերիկյան դատարանները չեն կարող որևէ մեղադրանք առաջադրել Թուրքիայի հասցեին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս նահանգում ելույթի ժամանակ։
«Նման երևակայական դատարանները, որոնց մեջ մտնում են FETO-ի անդամները, երբեք չեն կարող մեղադրել իմ երկրին»,-Էրդողանի խոսքերն է մեջբերում Hurriyet-ը։
Էրդողանը նաև մեղադրել է FETO-ի կողմնակիցներին գործարար Ռեզա Զարաբի դեմ դատավարության ընթացքում կեղծ վկայություններ տրամադրելու մեջ։
Թուրքիայի առաջնորդը նշել է, որ դա արվում է այն բանի համար, որպեսզի վնաս հասցվի իր երկրին։