Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ամեն րոպե կարող են ռազմական գործողություններ սկսվել, պետք է զգոն լինենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

– Պարոն Կարապետյան, ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծվել ԼՂ խնդրի շուրջ։ Տեսակետ կա, որ խնդիրը մտել է փակուղի, հատկապես Լավրովի այցից հետո։

– Եթե հավերժական աստվածային լեզվով մտածենք, ապա Ադրբեջանն էլ, Վրաստանն էլ, տեսնում եք՝ Վրաստանը ոնց են քանդում, թուրքական հանրապետություն է դառնում։ Դա ձև է ռուսներից մեզ կտրելու, որ մենք այսօր չձուլվենք, որովհետև մենք Աստծո ժողովուրդ ենք։ Որ դա չլիներ, մենք հիմա Ռուսաստանում ձուլվել-պրծել էինք։ Ես չեմ ասում՝ ռուսը լավն է, թե վատը, եվրոպացին լավն է, թե վատը, դա չի խնդիրը, պարզապես մենք մեր ինքնուրույնությունը պետք է վերականգնենք, հասկանանք՝ մենք ով ենք, ինչ ենք։ Հենց որ դա հասկանանք, Ռուսաստանի հետ էլ նորմալ հարաբերություններ կունենանք, ոչ թե այսօրվա նման, Եվրոպայի հետ էլ նորմալ հարաբերություններ կունենանք։ Հազարավոր օրինակներ կան աշխարհում։ Այդ ինչպես է, որ, օրինակ, Սաուդյան Արաբիային պետք է վաղուց ռմբակոծեին, վերջանար, բայց նրանց ընդունում են։ Մենք էլ հենց որ հասկանանք, թե մենք ով ենք, մեր հողին ամուր կանգնած լինենք, բոլոր մեր հարցերը կկարգավորվեն թե՛ ռուսների հետ, թե՛ եվրոպացիների ու ամերիկացիների, անգամ թուրքերի հետ։ Հազարավոր կազմակերպություններ կան, որոնք դրսից մեզ շեղում են, մի մասին այս կողմ են շեղում, մյուս մասին՝ այն կողմ։ Բոլորը դարձել են Հռոմի պապից ավելի կաթոլիկ։ Եթե մարդն իր տանն ինքնիշխան չէ, չգիտի՝ իր պապերն ով են, իր երեխաներն ով են, ինքն ինչ է ուզում, իր ընտանիքն ինչպես է պահելու, այդպիսի ընտանիքը քանդվում է։ Որ բոլոր հարևանները խառնվեն մի ընտանիքի մեջ, այդ ընտանիքը կմնա՞, թե՞ կքանդվի։ Իհարկե, կքանդվի, երջանկություն չի լինի, իրար կուտեն, մեկը այս հարևանին կլսի, մյուսը՝ մյուս հարևանին։ Իսկ երբ ընտանիքը պինդ է, բոլորը համախմբված են, իրար սիրում են, ոչ ոք չի կարող քանդել այն։ Պետությունն էլ է այդպես աշխատում։

– Պարոն Կարապետյան, վերջին շրջանում Լավրովն այցելեց Բաքու և Երևան, Էրդողանը Սոչիում Պուտինի հետ հանդիպել ու քննարկել էր Ղարաբաղի հարցը, թեև ոչ մի կերպ չէր կարողացել առաջընթաց գրանցել 5 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցում։ Ձեր կարծիքով՝ Թուրքիան ինչո՞ւ է այսքան շահագրգիռ, և արդյոք նրան ինչ-որ բան կհաջողվի՞ ԼՂ հարցում իր միջամտության արդյունքում։

– Ոչինչ էլ չի հաջողվելու։ Թուրքիան էլ է քանդվելու, Ադրբեջանն էլ, անգամ Ռուսաստանը չի լինի այն ձևով, ինչ ձևով այսօր կա։ Թուրքերն ուզում են ազդեցություն ունենալ Ղարաբաղի հարցում, բայց դա իրենք չեն որոշում։ Եթե մենք մարդու շնորհքից ընկնենք, Հայաստան չի լինելու, իսկ եթե մարդ մնանք, ոչ ոք ոչինչ չի կարող անել մեր դեմ, էս դարը մերն է, եթե մենք մարդ մնանք, հայ մնանք։ Իսկ հայը միայն ազգանունը չի, հային բնորոշող հատկություններ կան, որոնք պետք է մեջդ լինեն։ Հենց հայ մնացինք, Թուրքիան էլ է քանդվելու։ Ես դեռ 2003 թվականին եմ ասել՝ քրդերը մինչև ազգովի չչոքեն, չապաշխարեն մեր առջև, պետություն չեն դառնալու։ Տեսեք, հանրաքվե արեցին, հետո նահանջեցին։ Կատալոնիան էլ նահանջեց։ Ինչ վերաբերում է Կոսովոյին, դա ալբանացիները չեն արել, Ամերիկան է արել։ Կոսովոյում ալբանացի չէր մնացել, երբ սերբերն սկսեցին ռմբակոծել, բոլորը փախան, հետո Ամերիկան փոխեց ամեն ինչ։

– Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի այս սառեցված փուլում որքանո՞վ են հնարավոր պատերազմական գործողություններ։

– Աստված ասել է՝ զգոն եղեք, այն, ինչ կա ձեր տանը, ինտերնետով մի պատմեք դրսին։ Ապրիլյան պատերազմն ինչո՞ւ եղավ. համակարգչով, աղանդավորներով, տարբեր գրանտակերներով փոխանցել են իրենց տրամադրությունները, որ իրենք լավ գործ են անում, ասել են՝ ժողովուրդն արդեն չի կռվելու, պատրաստ է, եկեք, գրավեք։ Եկան, չստացվեց, բոլորը սխալվեցին։ Այսինքն՝ ամեն րոպե կարող են ռազմական գործողություններ սկսվել, բայց մենք պետք է զգոն ու միասնական լինենք։

– Իսկ այդ զգոնությունն ու սթափությունը կա՞ հիմա։ Օրերս էլ երեք զինծառայող զոհվեց ականի պայթյունից։ Նման դեպքերն անթույլատրելի չե՞ն։

– Անթույլատրելի են այն իմաստով, որ մարդն է պատասխանատու։ Եթե ավելի հետևողական լինեին, ավելի զգոն լինեին, չէին մահանա։ Բայց դա էլ է մեր հասարակության վիճակից գալիս։ Չնայած որևէ հասարակության պարագայում, որքան էլ ամեն ինչ ճիշտ անես, մեկ է՝ ինչ-որ բան այնպես չի գնում։ Ես չեմ արդարացնում, ինձ համար ցավ են այդ մահերը, բայց ինչքան էլ ուզում ենք լավ գործ անել, չարն իր գործն անում է, որտեղ թույլ է, էդտեղ կտրվում է։ Բայց միանշանակ է, որ մենք պետք է ձգտենք այդ ամրությանն ու զգոնությանը։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այսպիսի դեպքեր չլինեն, բայց մեկ-մեկ լինում են։

– Ի՞նչ կարծիք ունեք տարկետման իրավունքի վերացման սահմանափակումների վերաբերյալ։ Արդյոք սա կվերականգնի՞ հավասարության, արդարության սկզբունքը։

– Ես օրենքը չեմ կարդացել, իսկ հեռուստատեսությամբ մի քանի բաներ լսելով չեմ կարող վերլուծել։ Այդ օրենքում կարող են շատ լավ բաներ լինել, բայց մի բան գիտեմ՝ երեխային կրթությունից չի կարելի կտրել։ Եթե երեխան ընդունվել է ինստիտուտ, պետք է այն ավարտի ու հետո պարտադիր գնա բանակ։ Թե ինչ կարգավիճակով կգնա՝ ինձ չի հետաքրքրում։ Ուզում եմ ասել, որ երբ ընդհատում են ուսումը, հետո չեն կարողանում շարունակել։ Մարդը պետք է բազային կրթություն ստանա, որ եթե անգամ կտրվի կրթությունից, հետո կարողանա շարունակել։ 18-20-22 տարեկանը մարդու զարգացման ժամանակաշրջանն է, այդ ժամանակ մարդը կայունանում է։ Երբ ասում են, որ սովորողը կսովորի, ճիշտ են ասում, բայց խոսքն ընդհանուր ազգի մասին է։ Եթե դուք արտում ցորեն եք ցանում, չեք ջրում, մի քանի հասկ մեկ է՝ բարձրանալու է։ Մենք չենք խոսում մի քանի հասկի մասին, այլ բերքի մասին, որ ամբողջ դաշտը արդյունք տա։ Թե չէ միշտ էլ մի քանի հոգի իրենց աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ սովորելու են, բայց ընդհանուր ազգը մնալու է առանց մասնագետի։ Այսօր արդեն մասնագետի պակաս ունենք տարբեր ոլորտներում։ Իսկ եթե մարդը կրթություն է ստանում, անկախ նրանից՝ հետո գիտությամբ զբաղվելու է, թե չի զբաղվելու, պետք է պարտադիր գնա բանակ, որովհետև ունենք գիտնականներ, որոնք ոչ մի օգուտ չեն տվել ազգին, օգուտ են տվել ուրիշներին։ Դրա համար ինքը պետք է ծառայի, որ իմանա, թե ինչ է նշանակում հայրենիքը։ Ամեն ինչից անկախ՝ մարդը պետք է բուհում իր գիտելիքն ստանա, իսկ դպրոցն էլ պետք է լինի ոչ թե 12-ամյա, այլ 10-ամյա։ Կան բազմաթիվ երկրներ, որոնք բոլոնյան համակարգում չեն, օրինակ՝ Իսրայելը, բայց կրթության որակը լավն է։ Եթե Իսրայելը չկա այդ համակարգում, նշանակում է՝ դա էշություն է, իսկ մենք մեծ խաբարով նետվում ենք դրա գիրկը։ Մինչև էսօր փորձում ենք ապացուցել, որ դա ճիշտ է, բայց չի ապացուցվում։ Թե՛ վիճակագրական տվյալները, թե՛ կրթության որակի անկումը ցույց են տալիս, որ բոլոնյան համակարգը սխալ է, բայց այդ ոլորտի պատասխանատուներն անմեղ դեմքով անընդհանտ պնդում են, որ դա լավ է։ Մինչև էսօր էդ լավը չենք տեսել։ Տեսեք, մեր երեխաները հիմա մեր պատմությունից տեղյակ չեն. ինչպես Խորհրդային Միությունում էին մեզ կտրում մեր պատմությունից, հիմա էլ են կտրում։ Իսկ պատմությունն այն աշտարակն է, որտեղից ապագան երևում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում