Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է տղամարդը ոտքով ուժեղ հարվածում փողոցում ընկած երեխային։ Տեսանյութը հայտնվել է Kloop.kg կայքում։
Կադրերում երևում է, որ երեխան ընկել է ձյան մեջ և երկար ժամանակ չի կարողանում ինքնուրույն ոտքի կանգնել։ Այդ ողջ ընթացքում կարմիր բաճկոնով տղամարդը հետևել է տղային և չի օգնել նրան ոտքի կանգնել։ Այնուհետև նա ոտքով հարվածել է փոքրիկին։
Պորտալի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Բիշքեկում։ Համաձայն այլ վարկածի՝ տղան տուժել է Օմսկում։