Թուրքիայի իշխանությունները ցանկանում են ձերբակալել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ավագ վերլուծաբանին։ Ձերբակալման առիթ է հանդիսանում անցած տարվա հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը։
Ինչպես հայտնում է Anandolu գործակալությունը՝ Ստամբուլի դատախազները տվել են ԿՀՎ հետախուզության ազգային խորհրդի նախկին փոխնախագահ Գրեհեմ Ֆուլերին ձերբակալելու հրաման։ Նրանք նրան կասկածում են մարդկանց հետ շփումների մեջ, ովքեր ինչ-որ կերպ մասնակցություն են ունեցել հեղաշրջմանը։
Բացի այդ, Ֆուլերին ցանկանում են մեղադրել սահմանադրական կարգի խախտման մեջ։ Ավելին, թուրք պաշտոնյաները կարծում են, որ Ֆուլերը կարևոր դեր է խաղացել Ֆեթուլահ Գյուլենի՝ կեցության իրավունքի ստացման գործում, ում Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ