Tuesday, 23 04 2024
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը

Այդպիսի մարդկանցից խոսելիս խավիարի հոտ է գալիս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, Արցախը, ավանդաբար, ռուսական կողմնորոշում ունի, հայ-ռուսական հարաբերությունների ջատագով է: Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական ԶԼՄ-ներով հակահայկական քարոզչության մասին ի՞նչ կարծիք ունեք։ Փոխվո՞ւմ են պատկերացումները։

– Մենք երբևիցե չենք ունեցել ռուսամետ կամ արևմտամետ, հակառուսական կամ հակաարևմտյան մոտեցում, մեր մոտեցումը միշտ եղել է հայամետ, ինչը բխում է մեր պետության և ժողովրդի շահերից: Եվ ես ավելի քան համոզված եմ, որ լինել հակառուսական կամ հակաամերիկյան, մեր պարագայում, ճիշտ չէ: Բնական է, կան մարդիկ, ովքեր ունեն այս կամ այն նախասիրությունները, բայց պետությունը և ժողովուրդը չեն կարող լինել հակառուսական: Նայեք մեր քարտեզին և ամեն ինչ պարզ կլինի: Մենք Լյուքսեմբուրգի տեղը չենք գտնվում, որ մթույլ տանք մեզ նման խնդիրներ: Դրա համար սա ճիշտ է և կարևոր, որ ունենանք նորմալ հարաբերություններ նույն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի և բոլոր այն պետությունների, որտեղ ունենք հայկական Սփյուռք: Առաջին հերթին դա այդտեղից է բխում, երկրորդը, իհարկե, մեր ռազմաքաղաքական իրավիճակից, մեր դարավոր կապերից: Ինչո՞ւ պետք է այս ամենը մենք անտեսենք: Ուրիշ բան է, որ տարբեր երկրներում կան մարդիկ, ովքեր ունեն տարբեր կարծիքներ և իհարկե այնպիսի մարդիկ, ինչպիսին Շևչենկոն է, նրանց հակահայկական կեցվածքը չի կարող ողջունվել: Այդ մարդկանց մտքերը վնասում են նույն Ռուսաստանին: Այդպիսի մարդկանցից խոսելիս խավիարի հոտ է գալիս: Այսինքն՝ ադրբեջանական խավիարը ներթափանցում է նաև իրենց մոտ, բայց դա չի նշանակում, որ պաշտոնական Մոսկվան կիսում է այդ մարդկանց կարծիքը: Այդ մարդիկ դուրս են եկել, շոուների ժամանակ ինչ-որ բաներ են խոսել, բայց կարծում եմ, որ սա սխալ արարք է և չի համապատասխանում նաև Ռուսաստանի շահերին։ Պետք է սրան հանգիստ վերաբերվել, հատկապես հաշվի առնելով, որ ՌԴ-ի և՛ ղեկավարությունը և՛ ԱԳՆ-ն, և՛ իշխող կուսակցության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նման կարծիքները վնասակար են նաև Ռուսաստանի համար, և իրենք չեն կիսում այդ մարդկանց կարծիքները։

– Այսինքն՝ կարծում եք, որ այստեղ քաղաքական ենթատեքստ, քաղաքական պատվեր չկա՞։ Արդյոք ռուսական հեռուստաալիքները կարող էին ինքնուրույն նման հաղորդում պատրաստել՝ հաշվի առնելով նաև այն գրաքննությունը, որ կա Ռուսաստանում։

– Գուցե ինչ-որ ձևերով փորձում են ինչ-որ ուժեր այդ գաղափարները տարածել, բայց մտածել, որ դա պետության կողմից հատուկ է արվում, ես այդպես չեմ կարծում։ Բոլորս էլ վաղուց գիտենք, որ նույն Շևչենկոն ադրբեջանամետ է և վաղուց խավիարափաթեթ է եղել։ Իհարկե, տհաճ էր այդ ամենը լսել, բայց անմիջապես դրանից հետո, որ եղան պաշտոնական հայտարարություններ, կարծում եմ՝ ամեն ինչ դրեց իր տեղը։

– Չեք կարծո՞ւմ, որ այս ֆոնին Արցախում ևս կուժեղանան հակառուսական տրամադրությունները՝ հաշվի առնելով այն ատելությունն ու թույնը, որ ռուսական ալիքներից է գալիս։

– Նույն Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակներից մեկն այն է, որ հայ և ռուս ժողովուրդների միջև թշնամություն սերմանվի։ Մենք դա պետք է հասկանանք, դա շատ ակնհայտ է, և դրա համար պետք չի լինել ակադեմիկոս։ Իսկ 1-2 խելագարի, Շևչենկոյի պես մարդկանց հայտարարությունները չեն նշանակում, որ մենք պետք է ամբողջ Ռուսաստանի և ռուս ժողովրդի դեմ լարվենք։ Այդ մարդիկ իրենց խոսքով ու պահվածքով վնասում են սեփական ժողովրդին, սեփական պետությանը։ Սա արդեն ռուսական պետության խնդիրն է՝ այդպիսի մարդկանց չեզոքացնել։ Այդ մարդկանցից ապշերոնյան խավիարի հոտ է գալիս։ Հետևաբար, որքան էլ շատ տհաճ ելույթներ եղել են, բայց ես ավելի քան համոզված եմ, որ Ռուսաստանի ժողովուրդը այդ կարծիքը չունի, և դրա լավագույն ապացույցը ՀԱՊԿ-ի ղեկավարների հայտարարությունն է ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ։ Հայաստանում էլ կան մարդիկ, որոնք ինչ ահավոր բան ասես՝ ասում են ռուս ժողովրդի և Ռուսաստանի մասին միտինգների ժամանակ, բայց այդպե՞ս է։ Տարբեր մարդիկ տարբեր կարծիք ունեն, չի կարելի ասել, որ եթե 2-3 շեղված ընկալումներով մարդիկ կան, նրանց ասածը ժողովրդի ու պետության հավաքական կարծիքն է։ Ընդհանրապես, մեր ամենամեծ ձեռքբերումը հավասարակշռվածության քաղաքականությունն է։ Եթե մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, դա ուղղված չէ ԱՄՆ-ի դեմ, կամ եթե լավ հարաբերություններ ունենք Եվրոպայի և Ամերիկայի հետ, դա ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Սա կարծում եմ՝ ռուսները և ամերիկացիները լավ են հասկանում։ Մենք պարտավոր ենք այդպիսի քաղաքականություն վարել, առավել ևս, որ ունենք մեծ Սփյուռք։ Մենք պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ այն երկրների հետ, որտեղ ապրում են մեր հայրենակիցները, և այստեղ ոչ ոք չպետք է նեղանա ու ասի՝ դուք սխալ քաղաքականություն եք վարում, փոխեք ձեր քաղաքականությունը։ Սա մեր ամենամեծ ձեռքբերումներից է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում