Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկյան դատարանները չեն կարող մեղադրանք ներկայացնել Թուրքիային: Այս մասին հայտնում է Hurriyet թերթը:
«Այդպիսի մտացածին դատարանները, որոնցում FETO-ի անդամներ են ընդգրկված (ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպությունը), երբեք չեն կարողանա մեղադրել իմ երկրին»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը համոզված է, որ էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չագլայանին կաշառք տալու մասին հայտարարած բիզնեսմեն Ռեզա Զարաբի նկատմամբ գործում «կեղծ ապացույցներ են տրամադրել FETO-ի կողմնակիցները և նրանք, ովքեր ընդօրինակում են այդ կազմակերպությանը»: Ըստ նրա՝ գյուլենականների նպատակն է՝ «վնաս հասցնել իր երկրին»:
Ռեզա Զարաբը և նրա 4 հանցակիցները մեղադրվում են խոշոր փողերի լվացման գործում մասնակցություն ունենալու մեջ, որի միջոցով Իրանը շրջանցել է ԱՄՆ պատժամիջոցները: