Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Սերժ Սարգսյանը «օպերացիա-2018»-ը սկսում է Արցախից

Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում երեկ աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:

Նախագահ Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Պաշտոնական այս տեղեկատվությունն ավելի քիչ է բացահայտում Սերժ Սարգսյանի այցի բովանդակությունը, քան` նրա այցը լուսաբանող լուսանկարները` զինվորական հանդերձանքով: Բանն այն է, որ զինվորական կեցվածքը, որպես կանոն, որոշակի բովանդակություն է հաղորդում Սերժ Սարգսյանի՝ Արցախ կատարած այցերին: Արտաքին նման ֆոնով Սերժ Սարգսյանը որոշակի դրամատիզմ, ինտրիգ է հաղորդում իր այցերին, ընդ որում` դրանք ունենում են բազմաշերտ, բազմահարթակ նշանակություն:

ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի համատեքստում Սերժ Սարգսյանը տարին եզրափակում է բավականին տպավորիչ վերջաբանով` ապահովելով ԵՄ անդամ 28 և ՀԱՊԿ անդամ 6 երկրների դիրքորոշումների փաստաթղթային ներդաշնակությունը պաշտոնական Երևանի տեսակետների հետ և, Ադրբեջանին, ըստ էության, մղելով լուսանցք` լեգիտիմության դաշտից դուրս դնելով անգամ Բաքվի՝ պատերազմ սանձազերծելու մտադրությունը: Մյուս կողմից` այն, ինչը Երևանը համարում է դիվանագիտական հաղթանակ` ընդամենը միտված է ստատուս-քվոյի պահպանմանը, ինչը չի երաշխավորում հակամարտության բարենպաստ կարգավորումը բովանդակային հարթության վրա: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը պարբերաբար ակնարկում է ցավոտ լուծումների մասին, ինչը Արցախում միանշանակ ընկալման չի արժանանում:

Սարգսյանն այս առումով բավականին բարդ երկընտրանքի առջև է կանգնած, որովհետև պետք է կարողանա համադրել միջազգային համատեքստը և այն տրամադրությունները, որ կա մեր հասարակության, զինվորականության շրջանում, մանավանդ, որ Ադրբեջանը շարունակում է հոգեմաշ պատերազմը` պարբերաբար երիտասարդ կյանքեր խլելով առաջնագծում:

Սերժ Սարգսյանի երեկվա այցն ուշագրավ է, սակայն նաև բանակային կառավարման համատեքստում, որովհետև երեկ, կարծես, պաշտոնապես հաստատում գտան լուրերը, որ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվում է Հայկազ Բաղմանյանը: Սա նշանային իրադարձություն է ոչ միայն բանակի, այլ նույնիսկ հայաստանյան համակարգի համար, որովհետև Բաղմանյանն օդիոզ կերպար է և մարմնավորում է բանակի վերնախավի ու քրեաօլիգարխիայի սերտաճումը: Մյուս կողմից` անհատական կադրային լուծումների հետևանքները սահմանափակ են, երբ համակարգը շարունակում է գործել նույն տրամաբանությամբ, չկան նոր արժեքային համակարգ, իդեաներ: Ի վերջո, նույն Հայկազ Բաղմանյանը հենց այն համատեքստի ծնունդ է, որը շարունակում է գոյություն ունենալ:

Եվ վերջապես, Սերժ Սարգսյանի երեկվա այցը կարող է ունենալ ներքաղաքական համատեքստ` առնվազն այն հարթության վրա, որ հերթական անգամ արձանագրվում է, թե Սերժ Սարգսյանը պաշտպանության և անվտանգության հարցերում, ըստ էության, չունի այլընտրանք: Սերժ Սարգսյանը դիվանագիտական հաջողություններ է արձանագրել եվրոպական և ռուսական ուղղություններում, որը, ըստ էության, նշանակում է, որ նրա 2018-ի իշխանության հայտը, մեծ հաշվով, լոյալ վերաբերմունքի է արժանացել է թե՛ Բրյուսելում և թե՛ Մոսկվայում: Հիմա եկել է ներքաղաքական դաշտում Սերժ Սարգսյանի վճռական գրոհի կամ «օպերացիա-2018»-ի մեկնարկի պահը, որի խորհրդանշական մեկնակետն Արցախն է` այն գործոնը, որն ամենից շատն է լեգիտիմացնում Սերժ Սարգսյանի իշխանական նոր հայտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում