Թուրքիան դարձել է Միջազգային ծովային կազմակերպության (International Maritime Organization, IMO), անդամ՝ տեղեկացնում է Trend.az-ը՝ հղում կատարելով Թուրքիայի տրանսպորտի նախարարությանը:
Գերատեսչության աշխատակիցների խոսքերով՝ դա կհզորացնի նավարկության բնագավառում երկրի դերը:
IMO-ն ստեղծվել է 1948թ. մարտին Ժնևում: Կազմակերպության գործունեությունն ուղղված է միջազգային առևտրային նավարկություններին առնչվող անվտագության, շրջակա միջավայրի պահպանման և այլ խնդիրների կարգավորմանը: