Wednesday, 24 04 2024
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը

Իմպլեմենտացիա. Խոշորներն օրենքի դաշտո՞ւմ, թե՞ բանտում

Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո դրա իրականացման վերաբերյալ բազմաթիվ հարցադրումների շարքում անկասկած առանցքայիններից մեկն այն է, թե Հայաստանի իշխանությունն ինչպես է կարողանալու համաձայնագիրն, այսպես ասած, «վաճառել» ներդրողներին, դրա շնորհիվ մեծացնել Հայաստանի գրավչությունը, նրանց բերել Հայաստան:

Ընդ որում՝ այդ հարցը ոչ միայն կարևորներից մեկն է, այլ թերևս կենսականներից մեկը՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակն ու ցուցանիշները: Մյուս կողմից, սակայն, ներդրողների համար համաձայնագրի փաստն ինքնին ոչինչ է, և նրանք նույնպես պետք է տեսնեն, թե ինչպես է այն իրականացվում, ինչպես է փոխվում Հայաստանը, դատաիրավական համակարգը, մրցակցային պայմանները, հավասարությունը, իրավահավասարությունը և այլն: Սակայն սրա համար էլ Հայաստանին փող է պետք, որքան էլ տեսականում ամեն ինչ կախված լինի շատ պարզ քաղաքական քայլերից և որոշումներից:

Բանն այն է, որ խաղի կանոնների վերանայումը, ըստ էության, նշանակում է ներկայիս խաղի կանոնների պայմաններում իշխանության և փողի զգալի ծավալներ ունեցող անձանց շահերի ոտնահարում, քանի որ իշխանությունն ու փողը նրանք ձեռք են բերել հենց այն կանոնների պարագայում, որոնք ԵՄ-ի հետ համաձայնագրով պետք է փոխվեն: Հետևաբար՝ առաջանում է որոշակի դիլեմա՝ կամ-կամ: Կա՛մ այդ մարդիկ պետք է սիրահոժար համաձայնեն հրաժարվել խաղի կանոններից և անցնել արդեն այլ, հավասար, օրինական կանոնների դաշտ, կա՛մ պետք է նրանց ուղղակի ուժով բերել այդ դաշտ, իսկ դիմադրության դեպքում՝ տանել բանտ: Ընդ որում՝ տարբեր պատճառներով դժվար է պատկերացնել թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Այդ մարդիկ բարեփոխումների անհրաժեշտությունը, մեղմ ասած, արագ գիտակցող չեն, մյուս կողմից էլ ներկայիս իշխանությունն իրեն չի կարող թույլ տալ այդօրինակ ռադիկալ որոշումներ, քանի որ համակարգն, ըստ էության, ամբողջապես մի նավակ է, որի մեջ են բոլորը, և կա մի կետ, որից այն կողմ մեղավոր ու անմեղ, ազնիվ ու անազնիվ, գող ու նվիրյալ հայտնվում են հավասարապես միևնույն հարվածի տակ: Եվ ուրեմն՝ անհրաժեշտ է երրորդ կամ ոսկե միջին տարբերակ, և այն կարող է լինել բառի բուն իմաստով ոսկե, այսինքն՝ այսպես ասած փող արժեցող:

Բանն այն է, որ ծայրահեղ և գործնականում անհնար տարբերակների փոխարինողը կարող է լինել այլընտրանքային ֆինանսական տարբերակը, երբ կապահովվի տնտեսության համար այն ծավալի պարբերական ֆինանսական ներարկում, որը թե՛ կարճաժամկետ հատվածում, թե՛ միջնաժամկետ առումով աստիճանաբար կթուլացնի և կչեզոքացնի ներկայիս խաղի կանոններով խոշոր խաղացողների ազդեցությունը կամ տեսակարար կշիռը, նշանակությունը, ինչն էլ հնարավորություն կտա նրանց հանդեպ առավել անկաշկանդ և վստահ քաղաքական որոշումների կայացման:

Իհարկե, այլ հարց է՝ այդ որոշումների կամք կամ ցանկություն կա, թե ոչ: Թերևս կլինի, քանի որ դա, ի վերջո, ոչ այնքան բարի կամքի կամ գիտակցության, այլ ներկայիս համակարգի սնանկության հետևանքով սրված սոցիալական և քաղաքական խնդիրների ծանր բեռի տակ այլևս դիմանալու հեռանկար չունենալու հետևանք է: Որը, սակայն, պետք է լինի երրորդ կամ ոսկե միջին ճանապարհի՝ ֆինանսական այլընտրանքի աղբյուրը, որն էլ հնարավորություն կտա ձևավորել տնտեսական նոր կարողություններ ու ծավալներ և այդպիսով հանել Հայաստանի քաղաքական որոշումների կախվածությունը խոշոր խաղացողներից:

Ըստ ամենայնի, այդ հարցի պատասխանի մեջ է նաև ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի իմպլեմենտացիայի գործընթացի արդյունավետության հետ կապված հարցերի պատասխանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում