Թուրքիայի կրոնի հարցերով վարչությունը արական սեռի քաղաքացիների համար սահմանել է մազերը սև ներկելու արգելք: Այս մասին հաղորդում է Daily News-ը:
«Մազերը, մորուքը կամ բեղերը թույլ է տրվում ներկել, եթե չի հետապնդվում մարդկանց խաբելու նպատակ: Սակայն մազերը սև ներկելը իսլամական նորմերով անթույլատրելի է: Դա համարվում է անընդունելի»,- հաղորդել է վարչությունը:
Ընդ որում, գերատեսչությունը որոշել է չսահմանափակվել միայն այդ օրենքով՝ «սև ցուցակում» է հայտնվել նաև «մեղքի տարածմանը» նպաստող երաժշտությունը: