ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հաջորդ շաբաթ Բրյուսելում կհանդիպի Վրաստանի արտգործնախարար Միխաիլ Ջանելիձեի հետ: Այս մասին հայտնել է պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Բրյուսելում (ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման շրջանակներում) պետքարտուղարը կհանդիպի Վրաստանի ԱԳՆ ղեկավարի հետ՝ ընդգծելու համար ԱՄՆ հակվածությունը ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի գործընկերությանը»,- ասել է նա հեռախոսային ճեպազրույցում՝ նվիրված Եվրոպա կատարելիք Թիլերսոնի այցին:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաև վստահություն է հայտնել, որ «շրջագայության շրջանակներում բոլոր կանգառների ժամանակ պետքարտուղարը մտադիր է տալ հստակ ազդանշան, որ ԱՄՆ-ը աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Դեկտեմբերի 4-8-ը Թիլերսոնը կայցելի Բրյուսել, Վիեննա և Փարիզ: