Piper Jaffray-ի վերլուծաբան Մայքլ Օլսոնն Apple ամերիկյան ընկերության համար կանխատեսել է հաջող տարի։
Նրա խոսքով՝ հաճախորդներին կգրավեն iTunes-ում հավելյալ իրականության հավելվածը, OLED-դիսփլեյների և Face ID-ի բաղադրիչների դեֆիցիտի վերացումը։
Այդ գործոնների հիման վրա Օլսոնը եզրակացնում է, որ Apple-ը, ըստ ամենայնի, 2018 թվականին կթողարկի iPhone-ի բոլոր երեք հնարավոր տարբերակները՝ iPhone X Plus-ը, iPhone SE 2-ը և նոր սերնդի iPhone-ը։