Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

7 ուսանող հեռացվել է ՇՊՀ-ից. ծնողները վրդովված են՝ «փոշմանել եմ, որ տղես էդ ինստիտուտ ա ընդունվել»

Շիրակի պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում։ Համալսարանի դասախոս, գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանն ահազանգում է՝ ռեկտոր Սահակ Մինասյանի միանձնյա որոշմամբ՝ նոյեմբերի 29-ին բուհից վտարվել է յոթ ուսանող՝ բոլորն էլ նախազորակոչային պատրաստություն բաժնից: Այդ ուսանողներն են՝ ՆԶՊ 2-րդից 3-րդ կուրս փոխադրված Ուստյան Զավենը, Ղզրոյան Նարեկը, Ալեյան Սեյրանը, Բարսեղյան Հայկը, Մկրտչյան Դավիթը և ՆԶՊ 1-ինից 2-րդ կուրս փոխադրված Բերնեցյան Խաչատուրը և Գասպարյան Վաղարշակը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գագիկ Համբարյանը նշում է՝ պատճառը մեկն է. «Այդ բաժինը՝ իբրև թե բարեփոխումների անվան տակ դուրս է բերվել նախկին ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետից ու առանձին ամբիոն է դարձել, հիմա այդ բաժինը չունի դեկան։ Այսինքն՝ մեխանիկորեն ստացվում է, որ այդ բաժնի դեկանի պաշտոնակատարը ռեկտորն է։ Բայց մոտ մեկ սեմեստր ամեն ինչ բարձիթողի վիճակում է, ուսանողները տեղյակ չեն, որ պարտքեր ունեն։ Արդյունքը եղավ այն, որ 7 ուսանող՝ ունենալով ակադեմիական պարտք, այդ մասին չեն իմացել ու դուրս են մնացել համալսարանից»,- մանրամասնեց Համբարյանը։

Գագիկ Համբարյանը նշում է՝ Սահակ Մինասյանը բացարձակ օրենքին չի տիրապետում. «Նման իրավիճակում պետք է հանձնաժողով ձևավորվի և ուսանողները փուլ առ փուլ պարտքերը մարեն։ Այս ամենը տեղի չի ունեցել»։

Դուրս մնացած ուսանողները նշում են, որ իրենք նախապես տեղյակ չեն եղել, և դուրս մնալու որոշումն անակնկալ է եղել։ Ըստ կանոնակարգի՝ բուհից հեռացման հրամանները տրվում է քննաշրջանի, ակադեմիական պարտքերի մարման արդյունքների ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին ուսանողը նախապես տեղեկացվում է։ Այսինքն` ուսանողներն իրենց վտարման մասին պետք է տեղեկանային սեպտեմբերի 20-ից ոչ ուշ: Հետագա անելիքների մասին ուսանողներն առայժմ որոշում չունեն։ Մեզ հետ զրույցում ուսանողներից մեկը փոխանցեց միայն, որ ինքն այդ որոշումից զարմացած է. «Ակադեմիական պարտքը եղել է «Հոգեբանություն» առարկայից, բայց որ ենթակա եմ հեռացման՝ այդ մասին չեմ իմացել»,- փոխանցեց նա։

Ուսանողներից մեկի հայրը՝ Գևորգ Ղզրոյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտենց. «Թքած ունեմ այդ համալսարանի վրա, նույնիսկ փոշմանել եմ, որ տղաս էդ ինստիտուտ ա ընդունվել»,- եզրափակեց նա։

Ընդգծենք նաև, որ դուրս մնացած ուսանողները մի քանի անգամ համապատասխան ամբիոնում ասել են, որ «Հոգեբանություն» առարկայից պարտք ունեն։ Այդ առարկայի դասախոսը, սակայն, երկու ամիս է հիվանդ է՝ աշխատանքի չի հաճախում։ Եվ ուսանողներին տրվել է ընդամնեը այդ պատասխանը, իսկ համալսարանից հեռացնելու «անակնկալը» 7 ուսանողներն իմացել են միայն նոյեմբերի վերջին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում