Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Էնիս Բերբերօղլուն կարող է դատապարտվել բանտարկության ցմահ ժամկետի, գրում են թուրքական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ Բերբերօղլուն անցնում է ֆոտոնյութերի տարածման գործով, որոնք կապված են թուրքական հետախուզության գործողությունների հետ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բերբերօղլուն ցուցմունք է տվել, որ այդ նյութերն իբրև թե իրեն փոխանցել է կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Բերբերօղլուն քաղաքական կարիերայի է անցել 2014 թվականին՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության շարքերում։