Մոսկվան ներկայում որևէ խոչընդոտ չի տեսնում Իրանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է RIA Novosti-ն։
«Իսկապես նման հայտեր գոյություն ունեն Իրանի և Աֆղանստանից կողմից, ընդ որում այդ երկրներն արդեն բավականին վաղուց հանդիսանում են ՇՀԿ-ում դիտորդներ։ Եթե խոսենք իրանական հայտի մասին, ապա մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք. մենք այժմ չենք տեսնում որևէ խոչընդոտ կազմակերպությանն Իրանի անդամակցության համար»,-հայտարարել է Մեդվեդևը ՇՀԿ երկրների վարչապետերի խորհրդի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամաակ։
ՇՀԿ-ի կազմի մեջ են մտնում Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը և Ուզբեկստանը, ինչպես նաև Հնդկաստանն ու Պակիստանը, որոնք ՇՀԿ լիիրավ անդամ են դարձել 2017 թվականի հունիսի 9-ին։