Friday, 19 04 2024
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին

Դահլիճ լքելու փոխարեն՝ խորհրդարանական դիվանագիտությունը դարձնել ակտիվ ու անվախ

«Խորհրդարանական դիվանագիտությունն առավել կակտիվանա 2018-ից հետո, երբ Հայաստանն ամբողջությամբ անցնի կառավարման նոր համակարգի։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը դեռևս զարգացման փուլում է և այդքան հեշտ չէ խորհրդարանական դիվանագիտություն զարգացնել՝ հատակապես այն երկրներում, որոնք ունեն խորհրդային անցյալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱՀՀԻ փորձագետ Գևորգ Մելիքյանը։

Նրա խոսքերով՝ դասական դիվանագիտությանը զուգահեռ շատ կարևոր է խորհրդարանական դիվանագիտությունը, այն հատկապես կարևոր է ժողովրդավարական երկրներում։ «Պետք չէ սպասել՝ խնդիր լինի՝ նոր ակտիվացնել այդ դիվանագիտությունը․ շատ կարևոր է, որ ակտիվ աշխատի հայ-ռուսական խորհրդարանական դիվանգիտությունը, որպեսզի բացառվեն կամ ավելի ռացիոնալ հողի վրա դրվեն հիստերիկ արձագանքները»,- ասաց փորձագետը։

Նախօերին, հիշեցնենք՝ Հայաստանի պատվիրակությունը լքել է ՍԾՏՀ ԽՎ-ի դահլիճը և հանդես եկել հայտարարությամբ. «Բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել և ինչ-որ հարց էին քննարկում: Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը: Սա մենք որակում ենք իբրև վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլև բոլոր պատվիրակությունների և ընդհանուր կառույցի հանդեպ: Հետագայում պարզվեց, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին»։

Գևորգ Մելիքյանը նշում է՝ Հայաստանի պետական դիրքորոշումն այն է, որ մենք պաշտպանում ենք մեր շահերը. «Սա հասկանալի դիրքորոշում է, բայց կարծում եմ՝ թերի է։ Չի կարելի ցանկացած ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցերին կողմ քվեարկել, իսկ տարածքային ամբողջականությանը՝ դեմ։ Ինչո՞ւ պետք է շեշտել այդ հարցը ու վախենալ տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերից։ Բայց հասկանալի է, որ հայկական կողմը փորձում է այդքան շատ չմտնել մանևրների մեջ, որովհետև վախենում է, որ իրենց այդտեղ ավելի շատ կընկճեն։ Հայկական դիվանագիտությունը պետք է բազմազան ու ակտիվ, անվախ լինի ու հարցերը համարձակ ձևով դնի»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում