Երևանում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 08:20-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 66-ամյա Մկրտիչ Թադևոսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 FՏ 509 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի փողոոցում վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան մի կնոջ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին մահացել է:
Աղբյուրի տեղեկություններով հետիոտնը փողոցը անցնելիս է եղել ոչ թույլատրելի հատվածով և նրա հետ է եղել նաև աղջիկը, սակայն աղջիկը հրաշքով է փրկվել, իսկ մայրը՝ ոչ: