Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի օդաչուն ստիպված է եղել որոշում ընդունել արտակարգ վայրէջքի մասին այն բանից հետո, երբ ուղևորներից մեկն անձնակազմին հայտնել է օդանավում ռումբի մասին նախազգուշացմամբ էլեկտրոնային նամակ ստանալու մասին։
Ամենամոտը եղել է Խարտումի օդանավակայանը, այդ իսկ պատճառով անձնակազմը վայրէջք է խնդրել տեղի ավիակարգավարներից՝ պարզաբանելով իրավիճակը։ Վայրէջքից հետո ինքնաթիռն ուղարկվել է օդանավակայանի հեռավոր հատված, որտեղ էլ իրականացվել է 107 ուղևորների տարհանումը։
Խուզարկության ենթարկելով ինքնաթիռն ու հնարավոր ահաբեկչության մասին հայտարարած ուղևորի բեռը՝ անվտանգության ծառայության աշխատակիցները ոչ մի կասկածելի բան չեն նկատել։ AFP-ն, հղում անելով անանուն աղբյուրին, գրում է, որ խուճապ բարձրացրած ուղևորը հանդիսանում է Մեծ Բրիտանիայի քաղաքացի։