Նորածին Այդա Ուորդը «պատանդ» էր դարձել թուրքական հիվանդանոցում, որը ծնողներից 134 հազար դոլար էր պահանջել բուժօգնության ցուցաբերման համար։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
28-ամյա Աբդել Բլեյքը և նրա երիտասարդ ընկեր, 19-ամյա Բրենդոն Ուորդը Մեծ Բրիտանիայից Թուրքիա էին եկել հանգստանալու։ Կնոջ մոտ հանկած ծննդաբերություն է սկսվել՝ ժամկետից 3 ամիս շուտ։
Զույգը կարծում էր, որ իրենց ապահովագրական ընկերությունը կփոխհատուցի բժշկական ծառայությունների ծախսերը։ Արդյունքում նրանք ստիպված են եղել 77 օր պայքարել, որպեսզի կլինիկան նորածնին տար ծնողներին։
Նրանց բոլորին հաջողվել է տուն վերադառնալ, իսկ ապահովագրական ըներությունը վճարել է ընդամենը 5400 դոլար։