Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության ներկայացուցիչ Գիվի Շանիձեի հայցը և վերացրել է մարիխուանայի օգտագործման համար քրեական պատիժը: Այս մասին հայտնում է zn.ua-ն:
Որոշման համաձայն՝ քրեական պատասխանատվությունը մարիխուանայի օգտագործան համար չի համապատասխանում Վրաստանի Սահմանադրության 16-րդ հոդվածին, ըստ որի՝ «յուրաքնաչյուրն իր անձի ազատ զարգացման իրավունք ունի»: Հայցվորը մասնավորապես ապացուցել է, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր համար հարմար հանգստի ձևը: