Իրանից 29-ամյա Սահար Թաբարն Անջելինա Ջոլիի ամենամոլի երկրպագուներից է։ Դերասանուհուն նմանվելու համար նա անցել է 50 պլաստիկ վիրահատությունների միջով և նիհարել մինչև 40 կգ։
Նա լուսանկարներով ցույց է տալիս հետևորդներին իր աստիճանական փոխակերպումը։ Դատելով Instagram-ի մեկնաբանություններից՝ Սահարն ավելի նման է Մայքլ Ջեքսոնին և «Հարսնացուի դիակը» մուլտֆիլմի հերոսուհուն։