Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով այդ երկրում գտնվող՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչյուկակյուզի հետ: Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրությունը:
Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ քննարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության զարգացումը ռազմական, ռազմա-տեխնիկական, անվտանգության և ռազմական կրթության ոլորտներում, նաև երկու երկրների ռազմաօդային ուժերի կապերի ներկայիս վիճակը և հեռանկարները:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության ընդլայնման կարևորությունը: