Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը։ Հանդիպումից մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
APA գործակալության փոխանցմամբ՝ Չավուշօղլուն կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։
Բացի այդ, նա կմասնակցի նաև «Ասիայի սիրտը. ստամբուլյան գործընթաց» 7-րդ նախարարական համաժողովի մասնակից-երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։