Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ քանի դեռ Սիրիայում իշխանության գլուխ է նախագահ Բաշար Ասադը, այդ երկրում խաղաղություն չի լինի: Այս մասին հայտնում է mignews.com-ը:
Այս մասին Յըլդըրըմը հայտարարել է Լոնդոն այցի ընթացքում՝ պատասխանելով լրագրողների հարցին Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների բնույթի և Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու նրանց փորձերի մասին հարցին:
«Խաղաղությունը Սիրիայում իրատեսական հեռանկար չէ քանի դեռ Ասադն իշխանության գլուխ է»,- ասել է Յըլդըրըմը: