Friday, 19 04 2024
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում

Ի.Զաքարյան. «Ընդհանուր առմամբ արձանագրվել է 6 380 000 դրամ վերականգնվող գումար»

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց ՎՊ 2009 թ. տարեկան հաշվետվությունը: Եվ պետք է նշել՝ ՎՊ բացահայտած թերությունները հերթական անգամ վկայեցին երկրում տիրող իրավիճակի մասին: Օրինակ՝ անդրադառնալով սոցիալական ծրագրերի իրականացմանն ուղղվող պետական բյուջեի միջոցների ստուգմանը, Զաքարյանն ընդգծեց, որ այդ իմաստով մեր երկրում ձևավորվել է մի իրավիճակ, երբ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, և հակառակը: «Ստուգումների ժամանակ ակնհայտորեն պարզ դարձավ, որ թոշակներ ու նպաստներ ստանում են մարդիկ, ովքեր ունեն, ասենք, 250 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կամ մի քանի արտասահմանյան շքեղ ավտոմեքենաներ»,- ներկայացրեց նա ու բացատրեց` սա էլ գալիս է նրանից, որ, նախ, ունենք թերի օրենսդրական կարգավորման դաշտ, բացի այդ՝ նպաստներ նշանակող անձը մեկն է, տեղեկանք տրամադրողը՝ մյուսը, և այդպես խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվում:
Իսկ համապատասխան ստուգումների արդյունքում էլ ի հայտ եկած թվերը հետևյալն են։ Միայն Վանաձորում, օրինակ, 403 գործերի ստուգման ժամանակ պարզ է դարձել, որ գործ ունեն 53 մլն դրամի խախտման հետ, իսկ Գյումրիում ստուգված 136 գործով գրանցվել է 16 մլն դրամի խախտում: Հասկանալի է, որ նմանատիպ իրավիճակ է գրեթե բոլոր համայնքներում:
Իշխան Զաքարյանը նաև հայտարարեց, թե ՎՊ-ի կողմից ընդհանուր առմամբ արձանագրվել է 6 380 000 դրամ վերականգնվող գումար, ևս 1 307 000 դրամը վերահսկիչ պալատի կողմից արձանագրվել է որպես անարդյունավետ ծախս: Վերահսկիչ պալատին ուղարկված նամակների հիման վրա արձանագրվել է, որ խախտումներից 2 619 335 դրամը հետ է փոխանցվել պետական և համայնքային բյուջեներ, կամ այլ հաշիվների վրա, 608 մլն դրամ վերականգնվել է լրացուցիչ կատարված աշխատանքների տեսքով, 1 727 000 դրամի մասով նյութերը գտնվում են ՀՀ դատախազությունում կամ դատարաններում, դրանց նկատմամբ հարուցված են դատական հայցեր, 133մլն դրամի մասով ձեռնարկված են համապատասխան միջոցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում