Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Մոսկվայի դերը չպետք է չափազանցնել, Սարգսյանի՝ 2018-ի հարցը կախված է ներքին խաղացողներից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան, ռուսաստանցի փորձագետ Վադիմ Դուբնովը։

– Պարոն Դուբնով, Բրյուսելում ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն Շրջանակային համաձայնագիրը։ Ինչո՞ւ այժմ դա հնարավոր դարձավ, և ինչո՞ւ Մոսկվան այդքան հանգիստ վերաբերեց։

– Ես կարծում եմ՝ ժամանակաշրջանն է ավելի պրագմատիկ։ 2013 թվականին Մոսկվան շատ կոշտ տրամադրվածություն ուներ՝ կար Ուկրաինայի, ԵԱՏՄ-ի ձևավորման խնդիրը, և Մոսկվայի համար շատ կարևոր էր Հայաստանի մասնակցությունը հենց մենաշնորհային կարգավիճակով և որ դրան այլընտրանք չլինի։ Հիմա համաձայնագրում բացառված են այն կետերը, որոնք հակասում են ԵԱՏՄ-ին, չկա ԽՀԱԱԳ համաձայնագիրը, և այդ իմաստով Մոսկվան վտանգներ չի տեսնում։ Ընդհանուր առմամբ, այժմ 2013 թվականը չէ, և մթնոլորտն է ավելի հանգիստ։

-Իսկ չկա՞ մտավախություն, որ այս համաձայնագրի ստորագրումով Հայաստանը կմոտենա Եվրոպային և եվրաինտեգրումը շարունակական գործընթաց կլինի։

-Ըստ իս՝ եվրաինտեգրումն անդառնալի ու առանց կանգառի գործըթնաց է, հարցը դրա արագությունն է։ Հայաստանի եվրաինտեգրացիոն գործըթնացը սկսվել է 1991 թվականից, պարզապես մի քիչ դանդաղում է։ Գուցե համաձայնագրին հաջորդեն կոնկրետ քայլեր, օրինակ, վիզային ռեժիմի ազատականացումը, դեռ չգիտենք, թե դա երբ է հնարավոր, բայց համաձայնագրի ստորագրումից հետո շատ ավելի իրատեսական է, քան նախկինում։ Հնարավոր է նաև Եվրոպան հետաքրքրված լինի, որ Հայաստանն ավելի շատ ներգրավվի միջազգային ծրագրերում։ Այդ ամենը կարելի էր անել իհարկե առանց այդ համաձայնագրի, բայց ստորագրումը շատ ավելի պրակտիկ հնարավորություններ է ստեղծվում։

-Կարծում եք՝ այս համաձայնագրի ստորագրումով Հայաստանը մոտեցա՞վ ԱլԳ առաջատար եռյակ համարվող Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային։

-Իհարկե այս համաձայնագիրը շատ ավելի թույլ է, քան Ասոցացման համաձայնագիրը, որը ստորագրել են ձեր հիշատակած երկրները։ Չենք կարող ասել, որ Հայաստանը հասնում է այդ երկրներին, բայց և հեռավորությունն էլ նախկինի պես մեծ չէ։ Ամեն դեպքում Հայաստանը պոկվեց Բելառուսից, որը Եվրամիության հետ համաձայնագիր չունի։

-Այս համաձայնագրի ստորագրումը կարո՞ղ ենք ասել, որ ուժեղացրեց նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերը 2018-ին ընդառաջ։ Տպավորություն է, որ սա հենց իր մենաշնորհն էր՝ վարչապետը բոլորովին հետաքրքրված չէր այս համաձայնագրով, քաղաքական դաշտում էլ առանձնակի պահանջ չկար ստորագրման։

-Իհարկե, այս փաստաթղթի ստորագրումը կանցնի Սարգսյանի պահուստ։ Փաստորեն նրան հաջողվեց ստորագրել քիչ թե շատ պատմական փաստաթուղթ, թեպետ չմոռանանք, որ նա տապալեց նախորդը։ Բայց ես չեմ կարծում, թե 2018-ի իր դիրքը մեծապես կախված է Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրից։

-Իսկ ինչի՞ց է կախված՝ Մոսկվայի կամքի՞ց։

-Առաջին հերթին նրա դիրքը կախված է նրանից, թե նա ինչպես կպայմանավորվի ներքին խաղացողների հետ։ Ես չէի չափազանցնի Մոսկվայի դերը։ Իհարկե Մոսկվայի դերը Հայաստանում շատ ավելի մեծ է, քան Եվրոպայինը, բայց տվյալ հարցի հետ կապված՝ երկրորդական է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում