Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Հե՜յ, ո՞վ կա ՀՀԿ-ում, ԱԳՆ-ում, կառավարությունում, Բաղրամյան 26-ում

Ռուսական լրատվադաշտը, որն իհարկե ամբողջությամբ գտնվում է իշխանամերձ կապիտալի ենթակայության ներքո կամ պարզապես պետական սեփականություն է, շարունակում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրին անդրադարձերի ալիքը, որի ընթացքում Հայաստանի գլխին թերևս առանց չափազանցության լցվում է ուղղակի լուտանք: «Զվեզդա»-ին, հետո նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ ստորագրությանը զուգահեռ «Առաջին ալիք»-ին, միացել է նաև ՆՏՎ հեռուստաընկերությունը, որը «Գազպրոմ»-ի սեփականությունն է: Այդ հեռուստաընկերությունը հաղորդում է նվիրել Հայաստան-ԵՄ համաձայնագրին, որի ընթացքում հնչել են Հայաստանի հասցեին վիրավորական, արհամարհական, նաև զրպարտիչ բազմաթիվ արտահայտություններ:

Հետաքրքիր է, որ «Զվեզդա»-ի հայտնի, աղմկահարույց անդրադարձից հետո Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, սկսեց հպարտությամբ թափահարել մի նամակ, որն իբր՝ «Զվեզդա»-ի տնօրինությունը ներողության տեքստով հղել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանին: Եվ այդ նամակը ՀՀԿ-ն ներկայացնում էր գրեթե ճակատամարտ շահածի հպարտությամբ: Բայց այդ կիսանամակից հետո ռուսական հեռուստադաշտում Հայաստանի գլխին շարունակում են լցվել ամբողջական լուտանքները: Ի՞նչ նամակ է ցույց տալու ՀՀԿ-ն այս անգամ, որպես իշխող քաղաքական ուժ, որին թերևս պետք է որ հուզի Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքներով Հայաստանի հանդեպ այդօրինակ արտահայտությունները:

Որովհետև, եթե դրանց հեղինակները անգամ պաշտոնյաներ չեն, այլ այսպես ասած փորձագետներ, որոնք ակնհայտորեն սնվում են ադրբեջանական կերակրատաշտից, միևնույն է, նրանց լսարան է տրամադրվում ռուսական պետական, իշխանական կերակրատաշտից սնվող լրատվամիջոցներով: Օրինակ՝ Հայաստանի հասցեին լուտանքներ թափելու մեդիահարթակ է դառնում մի հեռուստաալիք, որը պատկանում է մի ընկերության, որին պատկանում է Հայաստանի գազային ոլորտի մենաշնորհը և որի հետ Հայաստանն ունի հայտնի պայմանագիրը: Խոսքը իհարկե «Գազպրոմ»-ի մասին է: Եվ ահա, Հայաստանի գազամատակարարման համակարգի 100 տոկոս սեփականատեր «Գազպրոմ»-ին պատկանող հեռուստաալիքը դառնում է փաստորեն ադրբեջանական քարոզչության վարձկանների դրսևորման հարթակ: Նույնը նաև «Առաջին ալիք»-ը, որի եթերում որևէ մեկը կարող է հայտարարել, որ Հայաստանը թշնամի է, իսկ Ղարաբաղը՝ ադրբեջանական տարածք, որի հարցը պետք է լուծեն Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:

ՀՀԿ-ն, Ռուսաստանում Հայաստանի դեսպանը, վերջապես Հայաստանի արտգործնախարարությունը, որևէ նամակ ունե՞ն այդ առիթով ցույց տալու: Կամ, Ռուսաստանում այսպես ասած հայկական զբոսաշրջային գրավչության ուղղությամբ ակտիվության կոչ անող վարչապետը ունի՞ ռուսական հեռուստամեդիայով Հայաստանը թշնամի հռչակելու առիթով ասելու որևէ բան, թե՞ երբ Հայաստանը ֆեդերալ ալիքով կարող է հռչակվել թշնամի և լուտանք տեղալ Հայաստանի գլխին, դա ավելի մեծ քանակի զբոսաշրջիկներ կբերի Հայաստան:

Սերժ Սարգսյանը Պուտինի բերանից չի լսել որևէ կշտամբանք, իսկ հեռուստաալիքներից թափվող լուտանքը լսե՞լ է, թե՞ Սարգսյանի համար կարևորը, որ Պուտինը չասի ոչինչ, իսկ մնացածը՝ ինչ ուզում են՝ ասեն: Ի վերջո Հայաստանը պետությո՞ւն է, թե՞ ոչ, որը պատրաստ է բավականին բաց տեքստով պաշտպանել իր պետական արժանապատվությունը ռուսական ֆեդերալ հեռուստադաշտում: Թե հրապարակային կարող են լինել միայն հավատարմության երդումները ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում