Իրանցի պատգամավորը մեղադրել է Հայաստանին «Արաքս գետն աղտոտելու, և որպես հետևանք, Իրանում քաղցկեղային հիվանդությունների աճի համար», փոխանցում է Trend-ը։
Նման հայտարարությամբ է այսօր Իրանի խորհրդարանի նիստում հանդես եկել պատգամավոր Շաքուր Պուրհուսեյնը։
Նրա խոսքով՝ Արաքս գետի աղտոտումը հանգեցրել է իրանական Արդեբիլ նահանգի Մուղան շրջանում քաղցկեղային հիվանդությունների աճի։ Պատգամավորը դա անվանել է «քաղցկեղի ցունամի, որի մեղավորը Հայաստանն է»։