Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հստակ է, որ համաձայնագրի կիրարկումը Հայաստանում հեշտ չի լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի (CEPS) ավագ վերլուծաբան և Բելգիայի Գենտ համալսարանի քաղաքագետ-գիտաշխատող Հրանտ Կոստանյանը:

– Պարոն Կոստանյան, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-ԵՄ նոր Շրջանակային համաձայնագիրը: Ինչպիսի՞ հնարավորություններ է այն ստեղծում Հայաստանի համար:

– Համաձայնագրի առավելություններն իրականում կյանքի կկոչվեն, երբ համաձայնագիրը սկսի կիրարկվել: Անշուշտ, շատ կարևոր է, որ համաձայնագիրն արդեն ստորագրվել է, սակայն դա անմիջական բեկումնային փոփոխություններ չի կարող առաջացնել: Դա կլինի այն ժամանակ, երբ համաձայնագրի կետերը իրականում կյանքի կոչվեն:

– Որքանո՞վ է հնարավոր համաձայնագրի իմպլեմենտացիան: Շատերը թերահավատ են, քանի որ Հայաստանում համակարգը ժողովրդավարական չէ, քրեաօլիգարխիկ է, բարդություններ կլինեն այդ համաձայնագիրը կյանքի կոչելու առումով: Համամի՞տ եք արդյոք:

– Իրականում այն պարտավորությունները, որ համաձայնագրում կան, շատ լուրջ են և խորքային, և հստակ է, որ համաձայնագրի կիրարկումը Հայաստանում հեշտ չի լինելու, քանի որ ճանապարհին կլինեն բազմաթիվ խոչընդոտներ: Ամեն ինչ կախված է նրանից, թե քաղաքական ինչպիսի կամք կդրսևորեն Հայաստանի իշխանությունները և ինչքանով կփորձեն իրապես բարեփոխումները կատարել՝ լինի դա մարդու իրավունքների, ժողովրդավարական չափանիշների հարցում, դատաիրավական համակարգում կամ տնտեսության, որովհետև կան նաև շատ խորքային պարտավորություններ տնտեսական ոլորտում, որոնց, անշուշտ, կարող են խոչընդոտել այն օլիգարխները, ովքեր լուրջ օգուտներ են քաղում այսօրվա վիճակից: Այստեղ ԵՄ-ն, անշուշտ, կարող է աջակցել Հայաստանին և կաջակցի: Բարեփոխումներ կատարելու հիմնական բեռը Հայաստանի իշխանություններինն է:

– Տեսակետ կա, որ Հայաստանի իշխանությունը չի գնա այս բարեփոխումները կատարելու ճանապարհով և չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Հաշվի առնելով համակարգում լրջագույն բացերը՝ ԵՄ-ն ունի մտահոգություններ, որ այս համաձայնագիրը հնարավոր է մնա թղթի վրա, կյանքի չկոչվի:

– Իհարկե, համաձայնագրի արժեքն իր կիրարկման մեջ է: Եթե համաձայնագիրը չի կիրարկվելու, հետևաբար՝ այն անգամ այն թղթի արժեքը չունի, որի վրա գրված է, իսկ գիտեք, որ բավականին երկար է տեքստը: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, հայկական կողմը ԵՄ-ի առջև ստանձնել է այս պարտավորությունները, և բարեփոխումները չեն կատարվում ԵՄ-ի համար, բարեփոխումները կատարվում են Հայաստանի համար: Այստեղ շատ կարևոր է, որ միայն չխոսենք այն պարտավորությունների կամ դերի մասին, որ ունեն իշխանությունները: Համաձայնագիրն իր մեջ ներառում է հնարավորություն ստեղծելու հասարակական կազմակերպությունների պլատֆորմ, այսինքն՝ սա երկկողմանի պետք է լինի, բարեփոխումները պետք է գան վերևից ներքև, բայց նաև ներքևից վերև:

– Այսինքն՝ հասարակությունը և քաղաքացիական սեկտորը պետք է պատրաստ լինեն: Իսկ հասարակության մեջ այսօր կա՞ նման պահանջ, և արդյո՞ք իշխանությունը կարողանալու է աջակցել համաձայնագրի կյանքի կոչմանը:

– Միանշանակ, առանց քաղաքացիական հասարակության շատ դժվար կլինի համաձայնագրի կիրարկումը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ համաձայնագրի կյանքի կոչելը պետք է խոչընդոտի նաև օլիգարխիկ կամ տնտեսական էլիտայի շահերը: Հետևաբար, քաղաքացիական հասարակությունը շատ լուրջ դեր ունի՝ ուշադիր հետևելով՝ արդյոք կատարվո՞ւմ են համաձայնագրի դրույթները, թե ոչ, և դրանից ելնելով՝ ճնշում գործադրի ներքևից վերև, որպեսզի այս պարտավորությունները կատարվեն: Այդ իմաստով համաձայնագիրն անհնար է կյանքի կոչել առանց ակտիվ քաղաքացիական հասարակության մասնակցության, ինչն էլ Հայաստանում կա: Մյուս կողմից՝ համաձայնագիրն ինքը կարող է ավելի կյանք բերել քաղաքացիական հասարակությանը:

– Համաձայնագրում որքան էլ չկա տնտեսական բաղադրիչ, այնուամենայնիվ, տեսակետներ են հնչում, որ ԵԱՏՄ-ն, որի անդամ է Հայաստանը և այս համաձայնագիրն իրար հակընդդեմ են: Ձեր կարծիքով՝ Հայաստանին թողնելո՞ւ են կյանքի կոչել այս համաձայնագիրը, Ռուսաստանը որքանո՞վ կխոչընդոտի:

– Տնտեսական մասով շատ հստակ է համաձայնագիրը: Տնտեսական ոլորտի այն հատվածներում, որտեղ Հայաստանը վերցրել է պարտավորություններ ԵԱՏՄ-ի առջև, այդ հատվածներում բավականին հպանցիկ են Հայաստան-ԵՄ համաձայնագրում: Օրինակ՝ համաձայնագիրը չի խոսում տարիֆների կամ մաքսատուրքերի վերացման մասին, որովհետև սա արդեն Հայաստանի իշխանությունների իրավասությունների ներքո չէ, այլ ԵԱՏՄ-ի: Սակայն կան դեռ ոլորտներ, որտեղ համաձայնագիրը բավականին հավակնոտ է, օրինակ՝ պետական գնումների մասը: Այս առումով համաձայնագիրը շատ խորքային է, քանի որ այստեղ ԵԱՏՄ-ն լուրջ առաջընթաց չունի: Նույնը կարող ենք ասել ծառայությունների առևտրի իմաստով, որը համաձայնագրի մեծ մասն է կազմում, և այստեղ նույնպես շատ խորքային է, որովհետև այս ոլորտում նույնպես ԵԱՏՄ-ն առաջ չի գնացել, իսկ ոլորտներում, ինչպիսին սանիտարական մեխանիզմներին է վերաբերում, համաձայնագիրը ավելի թույլ է: Իմ կարծիքով՝ բանակցողները բավականին լավ աշխատանք են կատարել այն իմաստով, որ համաձայնագրում ներառել են այն, ինչը հնարավոր է, այսինքն՝ նախկին խոր և համապարփակ առևտրի համաձայնագիրն է, դրանից հանած Հայաստանի ԵԱՏՄ նկատմամբ ունեցած նոր պարտավորությունները, նաև Հայաստան-Ռուսաստան գազի համաձայնագրի հետ կապված կետերը:

– Գազի հետ կապված արդյո՞ք հնարավոր է՝ Հայաստանը կարողանա դիվերսիֆիկացնել նաև այդ ոլորտը:

– Տեսեք՝ գազի ոլորտում Հայաստա-ԵՄ համաձայնագիրը բավականին թույլ է, և այս ոլորտում չեմ կարծում, որ բեկումնային խնդիրներ կլինեն, սակայն եթե վերցնենք էներգետիկ ոլորտն ընդհանուր առմամբ, շատ կարևոր կետեր կան՝ կապված էներգետիկ խնայողության հետ, շատ կարևոր կետեր կան միջավայրի պաշտպանության հետ կապված, շատ հարուստ մաս կա նաև տրանսպորտի առումով և այլն: Մի շարք ոլորտներում համաձայնագիրը լուրջ և խորքային է, իսկ թե այն կիրականացվի, թե ոչ, չեմ կարող հիմա ասել, կյանքը ցույց կտա, ամեն դեպքում՝ համաձայնագիրն իր այս տեսքով հնարավոր է իրականացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում