Նոյեմբերի 29-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչյուկակյուզը պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել: Այս մասին հայտնում է Oxu.az-ը:
Այցի շրջանակներում նախատեսվում են Քյուչյուկակյուզի մի շարք հանդիպումներ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու եկրների ռազմաօդային ուժերի ընթացիկ վիճակը և համագործակցության հեռանկարները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Այցը կտևի մինչև դեկտեմբերի 1-ը: