Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմը ստուգել են առաջնագծի մոտ տեղակայված հրթիռային և հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ ստուգվել են տարբեր զորամասերի պահանության տակ գտնվող հրետանային համակարգերը, նաև էշելոնացված զինամթերքը և այլ տեխնիկական միջոցներ:
Հասանովը հրամանտարությանը համապատասխան առաջադրանքներ է տվել հրթիռային և հրետանային զորքերի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման և ռազմական միջոցների արդյունավետ կիրառման հետ կապված: