ԱՄՆ-ում հայտարարվել են «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների անունները, հայտնում է armenia.im-ը:
Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը և ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են «Լավագույն դասական վոկալային սոլո ալբոմ» անվանակարգում Sviridov: Russia Cast Adrift սկավառակի համար:
Միջոցառումը տեղի կունենա 2018 թ. հունվարի 28-ին Նյու Յորքում:
Հիշեցնենք, որ Խվորոստովսկին մահացել է նոյեմբերի 22-ին Լոնդոնում՝ 56 տարեկանում: