Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում Եվրոպայի դրոշակակիրը մնում է Սերժ Սարգսյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Աղասի Ենոքյանը։

– Բրյուսելում նոյեմբերի 24-ին անցկացված ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ այս անգամ դա հնարավոր եղավ։

Սա շատ կարևոր համաձայնագիր է, և շատ լավ է, որ Հայաստանն այն ստորագրեց։ Իհարկե, փաստաթուղթը  չունի այն արժեքը, ինչ 2013-ին բանակցվող Ասոցացման համաձայնագիրը, բայց միևնույն է՝ դրա ստորագրումը Հայաստանին խիստ անհրաժեշտ էր։ Հայաստանը փաստորեն ընդհանուր ԵԱՏՄ-ական շրջապատից մի փոքր կղզիանալու հնարավորություն ստացավ։

Ինչո՞ւ հիմա հնարավոր դարձավ։ Ակնհայտ է, որ մեր իշխանություններն ուզում էին այդ համաձայնագիրը  կնքել՝ երկու պատճառով։ Նախ՝ իրենք կարծում են, որ Ռուսաստանի այս քայքայվող վիճակը երկար տևել չի կարող, ի վերջո պետք է դուրս գանք Եվրոպա։ Շատ լավ է, որ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվելով է այդ քայլն արվում, ու արդեն իսկ մի ճանապարհ է բացվում դեպի Եվրոպա։ Այսինքն՝ իշխանությունների կողմից կար այդ ցանկությունը, և դրան նպաստեցին միջազգային իրավիճակի համադրումները։ Դրանցից մեկն այն էր, որ Ռուսաստանը հիմա ցանկանում է Արևմուտքի հետ բարելավել հարաբերությունները և այժմ կարող է Հայաստանին թույլ տալ  գնալ այդ քայլին։ Փաստորեն հիմա Ռուսաստանն ավելի մեղմ կերպարով է փորձում ներկայանալ աշխարհին։ Մյուս պատճառը Ադրբեջանի բացարձակ մեկուսացած ռեժիմի վիճակն է, իր խաղադրույքները երկու ուժի՝ Ռուսաստանի և Թուրքիայի վրա ձախողվեցին։ Այդ  երկու պետություններն այժմ միջազգային շատ վատ, մեկուսացած վիճակում են. մանավանդ Եվրոպայի հետ կոռուպցիոն սկանդալից հետո Ադրբեջանը ոչ մեկից աջակցություն չստացավ։ Այսինքն՝ մի շարք պատճառներ կան, որոնք նպաստեցին այս համաձայնագրի կնքմանը։

– Ակնհայտ է, որ այս համաձայնագրի ստորագրումը հենց Սերժ Սարգսյանի «մենաշնորհն» է՝ ո՛չ վարչապետը դրան նպաստեց, ոչ էլ հասարակական ու քաղաքական մեծ պահանջ կար՝ մի քանի ուժերի չհաշված։ Այս կոնտեքստում Սերժ Սարգսյանն իր համար ի՞նչ խնդիր է լուծում 2018-ին ընդառաջ։

– Սերժ Սարգսյանի համար ամենակարևոր խնդիրը հենց դա է։ Նա փաստորեն արդեն սկսում է եվրոպական ճանապարհը, նրա համար էլ է ակնհայտ, որ ռուսական ուղին վերջացած է։ Շատ կարևոր է, որ այս ճանապարհ սկսողը հենց ինքն է։ Հայաստանում փաստորեն չկա որևէ այլ լուրջ ուժ, ում հետ Եվրոպան կկարողանա խոսել։ Փաստորեն նա է մնում Եվրոպայի դրոշակակիրը Ռուսաստանի հետ կապված  իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում։

Սա նաև շատ կարևոր նշանակություն ունի այն առումով, որ Հայաստան նոր փողեր են գալու։ Իսկ դա մեր ռեժիմի համար ներկա պահին շատ կարևոր է։

– Այս կոնտեքստում մտահոգություն կա, որ համաձայնագիրն այդպես էլ կյանքի չի կոչվի, որովհետև այնտեղ առկա  դրույթների իրագործումը հակառակ է մեր իշխանությունների էությանն ու գործելաոճին։

Իհարկե, կան նման մտահոգություններ։ Ես կարծում եմ՝ ամեն ինչ կախված է  լինելու փողից։ Եթե փողը «պայմանով» լինի՝ սա կանեք, այսքան փող կտանք, ապա դրանով հնարավոր կլինի իշխանություններին ստիպել իրագործել այդ համաձայնագրի դրույթները։

– Սերժ Սարգսյանը Բրյուսելում հայտարարեց, որ  2013-ին ոչ թե Հայաստանն է հրաժարվել ստորագրել Ասոցացման փաստաթուղթը, այլ Եվրոպան։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, արդյոք դա իրականությանը մո՞տ է։

Կարծում եմ՝ զավեշտալի է։ Եվրոպան դրան չէր կարող համաձայնել։ Եթե Հայաստանը Ռուսաստանի հետ Մաքսային համաձայնագրի մեջ է  մտնում, ապա ավտոմատ կերպով չի կարող Եվրոպայի հետ ԽՀԱԱԳ համաձայնագիր ստորագրել։ Եթե Հայաստանը զգուշացներ Եվրոպային, որ գնալու է  նման քայլի, այդպիսի խոսակցություններ չէին լինի։ Բայց Եվրոպան չգիտեր, որ Հայաստանը գնալու է  նման քայլի։ Դա տեխնիկապես անհամատեղելի էր, էլ չեմ խոսում քաղաքական այլ գործոնների մասին։

– Սարգսյանը նաև հայտարարում է, որ դեռ չի որոշել, թե ինչ պաշտոն է  զբաղեցնելու 2018-ի ապրիլից հետո. «Եթե պատկերացնեի՝ կհայտարարեի»,- ասել է Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Կարծում եք՝ իսկապե՞ս որոշում չկա։

– Չեմ կարծում, թե չի որոշել։ Դա մի փոք կոկետության է նման։ Ըստ իս՝ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ,  կցանկանար լինել երկրի թիվ մեկ դեմքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում