Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ռուսաստանը համաձայնել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, «որովհետև ուրիշ տեղերում ուրիշ բաներ է ստացել»

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։

– Պարոն Սարգսյան, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը։ Որքան էլ նշվում է, որ անվտանգության հարցերը չեն շոշափվում համաձայնագրում, սակայն այն վավերացրել են ԵՄ 28 երկրները, այս համաձայնագրով Հայաստանի ու Ղարաբաղի դիրքերը միջազգային գետնի վրա ավելի ամրացա՞ն, թե՞ ոչ։

– Պետք է սկսել նրանից, թե ինչպես են եվրոպացիները նայում այս համաձայնագրին։ Այստեղ ինձ համար շատ էական էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գնահատականը, որտեղ նա ասաց, որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը Եվրոպայի համար ունի անվտանգության նշանակություն։ Սա շատ կարևոր է։ Այսինքն՝ խնդիրը միայն այն չէ, որ իրենց ընդլայնում են իրենց հարաբերությունները հարևան երկրների հետ, այլև պարզ ու հստակ հայտարարում են, որ Եվրոպայի համար դա անվտանգության նշանակություն ունի։ Եթե դա այդպես է, ապա բնականաբար, դա ինչ-որ ձևով անդրադառնում է այն երկրների վրա, որոնք կնքում են այդ պայմանագրերը։ Իհարկե, դրա մասին քիչ է խոսվում, պայմանագրում արտացոլված չէ, բայց դրա մասին պարզ հայտարարվում է և հասկացվում է։ Ես կարծում եմ, որ այնքան էլ հստակ չէր Ղարաբաղի հետ կապված կետերը։ Հակառակը՝ այնտեղ կա թեզ, որ բոլոր անդամ երկրների տարածքային ամբողջականությունը պահպանվում է։ Դա, իհարկե, լուրջ խնդիր է, մեզ մոտ աշխատում են դրա մասին քիչ խոսել։ Մի փոքր մեղմացավ դա, որովհետև զուգահեռաբար տեղի ունեցավ նաև Եվրոպայի ամենախոշոր կուսակցության՝ ԵԺԿ-ի գագաթնաժողովը, որտեղ շատ ավելի հստակ ներկայացվեց համապարփակ ձևով իրենց վերաբերմունքը ղարաբաղյան խնդրին։ Ես կարծում եմ, հատուկ մտածել են այդ մասին. քանի որ Ադրբեջանը նույնպես մասնակցում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, այնտեղ դժվար կլիներ ավելի հստակ դիրքորոշում ներառել։ Մենք գիտենք, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում էր իր տեսակետներն արտացոլել այդ փաստաթղթերում, որի արդյունքում եղավ ինչ-որ կոմպրոմիսային մոտեցում, շատ թեթև անդրադարձան այդ խնդրին, բայց զուգահեռ ԵԺԿ գագաթնաժողովում ավելի հստակ դիրքորոշում արտահայտվեց։ Դա, իհարկե, մեսիջ էր։ Հետևաբար, անվտանգության խնդիրն այստեղ գոյություն ունի, և մենք կտեսնենք դա, անգամ «կամ, կամ»-ը հանելու և «և, և»-ի սկզբունքն ընդունելը կապված էր, առաջին հերթին, անվտանգության խնդիրների հետ։ Փաստորեն Եվրոպան ճանաչեց, որ Հայաստանն ունի անվտանգության լուրջ խնդիրներ, և հարցը կտրուկ դնելով չի ստացվում լուծել։ Բավականին լուրջ փոփոխություններ եղան Եվրոպայի դիրքորոշման մեջ։

– Ի՞նչ կարող ենք ակնկալել ԵՄ-ի հետ համաձայնագրի իրագործման և դրա արդյունքների տեսակետից։

– Պետք է տեսնենք, թե ինչ կա այդ փաստաթղթում։ Ակնհայտ է, որ տնտեսական մասը կրճատվել է, և երևի ինչ-որ տեղ փոխզիջման են գնացել Ռուսաստանի հետ։ Խոսվում է այն մասին, որ այս պայմանագիրը կստեղծի պայմաններ, որ Հայաստանում ժողովրդավարացման գործընթաց սկսվի և պայքար կոռուպցիայի դեմ։ Եթե մենք ուզում ենք տեսնել, թե ինչ կլինի, պետք է տեսնենք, թե այդ երկու ուղղություններով այս երկրում բան կատարվո՞ւմ է, թե՞ չի կատարվում։ Եթե չի կատարվում, ուրեմն եղածը սուտ բան է:

– Շատերը նշում են, որ համաձայնագիրը չի կատարվի, որովհետև իշխանությունները պատրաստ չեն կտրել այն ճյուղը, որի վրա նստած են։ Ձեր նշած երկու ուղղություններով արդյո՞ք իշխանությունը կունենա պատրաստակամություն առաջընթաց քայլեր անել, մի իշխանություն, որը դուք բնորոշում եք որպես քրեաօլիգարխիկ։

– Իհարկե չի կարող։ Այս ամենը շատ ավելի լայն, միջազգային համատեքստում կատարվող գործընթացներ են։ Եթե այս ամենը մնար Հայաստանում գործող ռեժիմին, երբեք որևէ բան չէր լինի։ Մենք նախկինում խոսել ենք Ղարաբաղի հարցում այս իշխանությունների վերաբերմունքի մասին։ Մենք տեսել ենք, թե ինչպես են այդ մարդիկ շատ հեշտ առևտրի գնում, հետ կանգնում ցանկացած բանից։ Այսինքն՝ ես չեմ կարծում, որ ՀՀ իշխանությունների դերը այս գործում մեծ էր։ Այդ դեպքում ինչու են Հայաստանում այսպես ոգևորված խոսում ստորագրված փաստաթղթի մասին, որովհետև շատերի համար զարմանալիորեն Ռուսաստանը ողջունեց դա։ Եթե Ռուսաստանը չողջուներ, հիմա 90 տոկոսով կդատապարտեին տեղի ունեցածը, կասեին՝ սա մեր վերջն է։ Բայց քանի որ Ռուսաստանը ողջունել է, բոլորն ասացին՝ էս ինչ լավ բան է կատարվել, սա է մեր տխուր իրականությունը։ Թե՛ հանրությունը, թե՛ իշխանությունները, որոնք մտածում են, որ իրենք հարց լուծող չեն այս աշխարհում։ Ուրիշները որոշել են, իրենք էլ ուրախությամբ կամ տխրությամբ գնում են դրա հետևից։ Ի վերջո, լուրջ բեռի տակ են մտել, քանի որ պետք է լինի դատական ոլորտի բարեփոխում։ Ո՞նց կարող է օլիգարխիան դատական համակարգ բարեփոխի, դա մահ է օլիգարխիայի համար։ Հանցավոր իշխանությունը ո՞նց կարող է թույլ տալ, որ երկրում դատական համակարգն աշխատի։ Կոռուպցիայի մասին չեմ էլ խոսում, որովհետև դա օլիգարխիայի էությունն է։ Այս երկու խնդիրը դրվել է, և իշխանությունը դրանք ընդունել է։ Իսկ կարո՞ղ էին չընդունել, իհարկե, չէին կարող։ Պարզվում է՝ Ռուսաստանն է որոշել։ Տեսեք՝ ինչ հետաքրքիր բան է կատարվել, արդեն իրենք չեն որոշում։ Այս հետաքրքիր փոփոխությունները կապված են այն մեծ փոփոխությունների հետ, որոնք կատարվել են 2015 թվականից հետո միջազգային հարաբերություններում։ Այսինքն՝ Սիրիայում Ռուսաստանի նոր քաղաքականության հետ կապված, միջազգային հարաբերություններում մինչև 2015 թվականը եղած մթնոլորտը լրիվ փոխվել է։ Զարմանալի չէ, որ բազմաթիվ ինտենսիվ գործընթացներ եղան հենց այն պահից հետո, երբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև նոյեմբերի 11-ին՝ Վիետնամում, կնքվեց մի շատ կարևոր համաձայնագիր։ Ես կարծում եմ, որ այս ամենը պետք է հենց այդ պրիզմայով նայել։ Եթե Սիրիայի նման լուրջ հարցում համաձայնության են եկել, բնական է, որ համաձայնեցվել է ամեն ինչ։ Եվ մենք անմիջապես տեսանք Լավրովի այցը Բաքու և Երևան, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Սոչիում։ Փաստորեն տեղի է ունեցել այն, որ Ռուսաստանն ինչ-որ դեր է ստանձնել իրազեկել այս ամբողջ տարածաշրջանը՝ մինչև Կատար ու Սաուդյան Արաբիա։ Փաստորեն մի նոր հանգուցալուծման են եկել, և ինչ-որ նոր գործընթացների ցիկլ կարող է սկսվել։ Այդ համատեքստում էլ եղավ Հայաստան-ԵՄ համաձայնությունը։

– Ինչո՞ւ էր սա պետք Սերժ Սարգսյանին։ Արդյո՞ք սա բացառապես ֆինանսական աջակցությամբ էր պայմանավորված, թե ՞ նաև միջազգային գետնի վրա 2018 թվականին իր վարչապետ դառնալու համար Եվրոպայի աջակցությունն էր ցանկանում ստանալ։

– Նախ, Սերժ Սարգսյանն այստեղ շատ քիչ հարցեր է լուծում, այստեղ իր որոշելիքը չէր։ Երկրորդ՝ եթե այսպիսի գործընթացներ են գնում, բնական է՝ ամեն մեկը փորձում է դրա մեջ իր շահը գտնել։ Սա լրջագույն փոփոխություն է և իմ կարծիքով, հետագայում սա զարգացում է ունենալու, ու շատ էական է, որ Ռուսաստանը, փաստորեն, նույնպես համաձայնել է դրան, որովհետև ուրիշ տեղերում ուրիշ բաներ է ստացել։ Ռուսաստանը, ընդհանրապես, մեծ դեր է ստանձնել այս տարածաշրջանում։ Սիրիական ճգնաժամը բերեց նոր ձևաչափերի ստեղծման, երբ քրդական խնդրի համատեքստում Իրանն ու Թուրքիան դիմում են Ռուսաստանի օգնությանը իրենց խնդիրները լուծելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում