Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Չունևոր ընտանիքների երեխաների բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություններն ավելացնելու անհրաժեշտություն կա. ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարևորում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար բարձրագույն կրթություն ստանալու ավելի լայն հնարավորություններ ընձեռելու հարցը: Ազգային ժողովում «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում նախարարը պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի դիտարկմանը, թե պետությունը պետք է այնպես անի, որպեսզի չունևոր ընտանիքների երեխաների համար էլ արժանապատիվ կրթական ծառայություններից օգտվելու հնարավորություններ լինեն: Նախարարն ընդգծեց, որ այդ ուղղությամբ էլ աշխատանքներ տարվում են: «Մենք հիմա փորձում ենք այնպես անել, որ Եվրամիությունից ստացվող կրթական դրամաշնորհները մեկ ուղղությամբ չբաշխվեն, այլ ուղղվեն ամեն մարզում անհրաժեշտ կրթական ծրագրերի իրականացմանը»,- նշեց նախարարը:

Լևոն Մկրտչյանը նշեց, որ միջին մասնագիտական կրթության համակարգում անվճար կրթությունը կարողանում են լավ հիմքի վրա պահել, բայց բարձրագույն կրթության համակարգում պետությունը միայն 15-20 տոկոսով է անվճար կրթություն ապահովում, մնացածը մնում է ուսանողների վրա: «Մենք ունենք աղքատության ցուցանիշ և ուսումնասիրություններ ենք արել ու պարզել, որ չունևորների միայն 7 տոկոսն է բարձրագույն կրթության համակարգում: Բայց սովորաբար լուրջ գիտնականները հենց այդ շերտից են գալիս, ուստի մենք նրանց պետք է կրթության հնարավորություն տանք»,- մանրամասնեց նախարարը:

Նա ընդգծեց, որ հիմա, երբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով առանձնանում են զինվորական ծառայությունից տարկետումն ու անվճար կրթությունը, կարող են փոփոխություններ անել: «Մենք կարող ենք հասկանալ, թե ինչ մասնագիտության կարիք ունենք: Եթե ունենք ֆիզիկոսի կարիք, կարող ենք այս դաշտում ուսումնառության 70 տոկոսն անվճար դարձնել, ինչը կբերի բարձրագույն կրթության մատչելիության կտրուկ աճի, որն այսօր չկա մեր հասարակության 25-30 տոկոսի համար»,- մանրամասնեց նախարարը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ են մասնագիտություններ, որոնք համահունչ կլինեն երկրի տնտեսության զարգացմանը: Նա նկատեց, որ հարկավոր է հասկանալ, թե տնտեսության որ ճյուղերն են առաջիկա տարիներին առաջնահերթ լինելու, և կրթության ոլորտում շեշտը դնել հենց այդ ոլորտների համար որակյալ մասնագետներ պատրաստելու վրա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում