Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Այստեղ առաջացած ճգնաժամի պատճառը 1990-ականներին Հայաստանում աշխատաշուկայի փլուզումն էր. ԿԳ նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանում միջին մասնագիտական կրթության ոլորտում լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում: Ազգային ժողովում «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում նախարարն ընդգծեց, որ Հայաստանում միջին մասնագիտական կրթության շուրջ 100 հաստատություն կա, և այստեղ առաջանում են կարևոր հարցեր՝ այդ հաստատությունների առաջարկած մասնագիտությունների ցանկը և նրանց առաքելությունը:

«Այստեղ առաջացած ճգնաժամի պատճառը 1990-ականներին Հայաստանում աշխատաշուկայի փլուզումն էր: Դա ամենաուժեղ հարվածը հասցրեց կրթության այն հատվածին, որը կոչված էր աշխատաշուկան սպասարկելուն: Դրա պատճառով վերացան, օրինակ, մեր քիմիական տեխնիկումները, որովհետև Հայաստանում այդ ոլորտում պատվերը վերացավ: Այս ամենի հետևանքով միջին մասնագիտական հաստատությունները դրվեցին ինքնապահպանման ռեժիմի տակ: Միջին մասնագիտական հաստատությունները ինքնապահպանման համար մտան իրենց ոչ բնորոշ ոլորտներ: Նրանք սկսեցին հետևել ոչ թե աշխատաշուկայի պահանջներին, որը քայքայված էր և չէր ձևավորել իր պահանջները, այլ անցան հասարակության կողմից թելադրված մասնագիտությունների: Այսինքն՝ նրանք սկսեցին սպասարկել ոլորտներ, որոնք հասարակության կողմից ընկալունակ էին, իսկ հասարակությունն այդ ընկալունակությունը չէր պայմանավորում կոնկրետ աշխատաշուկայով, որովհետև աշխատաշուկայի կանոնները խախտված էին»,-  նշեց նախարարը:

Նա հավելեց, որ այս ամենի հետևանքով առաջացան խնդիրներ, իսկ այդ խնդիրները հանգեցրին նրան, որ երկիրը սկսեց կորցնել կարևոր մասնագիտությունների որակը, որոնք շատ անհրաժեշտ են ցանկացած երկրի առաջընթացի համար: «Արդյունքում՝ միջին մասնագիտական կրթության հաստատությունները սկսեցին աշխատել մասնագիտությունների ավելի լայն հատվածի հետ, քան իրենց առաքելությունն էր: Մեզ անհրաժեշտ բարեփոխումների հիմնական խնդիրն է միջին մասնագիտական կրթության հաստատությունները բերել իրենց առաքելության դաշտ: Եթե իրենք աշխատում են տարածաշրջանում, պիտի ունենան երկու հիմնական առաքելություն: Կա տարածաշրջանային քոլեջ հասկացությունը, որն աշխատում է տարածաշրջանի համար, դնում է մեկից ավել մասնագիտությունների ուղղությամբ աշխատելու խնդիր և սպասարկում է ողջ տարածաշրջանը: Երկրորդ առաքելությունը խորացված մասնագիտական կրթություն ապահովելու ճանապարհով գնալն է, որն արդեն կոնկրետ ուղղվածություն պետք է ունենա: Այս տարբերակումը պետք է անենք, որպեսզի կարողանանք որակ ապահովել»,- մանրամասնեց նախարարը:

Լևոն Մկրտչյանը նշեց, որ իրենք առաջարկում են միջին մասնագիտական կրթության երեք կարևոր մոդել ներդնել: Առաջինը՝ տարածաշրջանային քոլեջներ, որոնք աշխատելու են լայն հատվածի համար, երկրորդը՝ աշխատաշուկայի պահանջներից բխող  քոլեջներ, որոնք ևս շատ կարևոր դեր են խաղում, երրորդը՝ մոդելի ներդրումն է, որը կարող է նաև փրկություն լինել բարձրագույն կրթության մարզային համակարգի համար: «Դուք գիտեք, որ մենք մարզերում բարձրագույն կրթության հետ կապված խնդիրներ ունենք հատկապես մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համակարգերում: Իսկապես, մենք այս խնդիրները մարզերում կարգավորելու լուրջ խնդիրներ ունենք: Միևնույն ժամանակ, մենք խնդիր ունենք մարզերում որքան հնարավոր է շատ երիտասարդների ներգրավել բարձրագույն կրթության մեջ, որպեսզի նրանք մնան մարզերում և աշխատեն: Եվ այստեղ մենք մեր մարզային համալսարաններին կարող ենք առաջարկել մի հետաքրքիր ձևաչափ, որ բակալավրիատից հետո կարելի է գնալ ոչ թե վերև՝ մագիստրատուրա և ասպիրանտուրա, այլ ներքև՝ դեպի միջին մասնագիտական կրթություն և ձևավորել մասնագիտական բակալավրիատ կամ նախաբակալավրիատ: Մենք, այսպիսով, երիտասարդին հնարավորություն կտանք բակալավրիատում իր որակավորումը ստանալուց հետո անցնել 1-2 տարվա բակալավրիական ծրագիր, որի շնորհիվ նա հնարավորություն կունենա կոնկրետ մասնագիտություն ստանալ: Սա մեզ հնարավորություն կտա սպասարկել տվյալ մարզի սոցիալ-տնտեսական կարիքները»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ մասնագիտական բակալավրիատը բարձրագույն բակալավրիատից տարբերվելու է նրանով, որ ամբողջովին կախված է լինելու աշխատաշուկայից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում