Հարավկորեական Samsung ընկերությունը մշակել է մարտկոց՝ գրաֆենի հատուկ տարրի (գրաֆիտից ստացվող ածխածնի տարր) կիրառմամբ, որի օգնությամբ սմարթֆոնը լիցքավորվում է 12 րոպեում։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Գիտնականների խումբը հաջողությամբ գնդեր է սինթեզել գրաֆենից։ Շնորհիվ նորույթի՝ մարտկոցի լիցքավորումը տեղի է ունենում հնգակի արագ, քան սովորական լիտիում-իոնային մատկոցինը։
Նշվում է, որ «գրաֆենային գնդերը» նաև երկարացնում են մարտկոցի ծառայության ժամկետը։
Ընկերությունն արդեն այդ մշակման արտոնագրային հայտեր է ներկայացրել ԱՄՆ-ում և Հարավային Կորեայում։