Թուրքիան քննադատել է սիրիական ինքնապաշտպանական ջոկատներին՝ քրդական խռովությանն աջակցելու համար: Թուրքական կողմին զայրացնում է նաև քրդական զորամիավորումներին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը, որոնք, ըստ Թուրքիայի, հանդիսանում են ահաբեկչական խմբավորումներ:
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն սպառնացել է Արևմուտքի այն տերություններին, որոնց գործողությունները կհակասեն Թուրքիայի շահերին, փոխանցում է VOA-ն։
Սիրիային առնչվող հակասությունների հետ մեկտեղ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա են նաև այլ խնդիրներ, որոնցից է ազգությամբ թուրք, իրանցի Ռեզա Զարաբիի դեմ դատավարությունը Նյու Յորքում, ով մեղադրվում է Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի խախտման մեջ: Թուրքական կողմը այն դիտարկում է որպես հակաթուրքական գործողություն: Այս դատավարությունն ընթանում է սիրիական և տարածաշրջանային հարցերում թուրք-իրանական համագործակցության ներքո: Երկու երկրներն աշխուժացրել են առևտուրը Քաթարի հետ՝ Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների կողմից Քաթարը շրջափակելու փորձերին հակազդելու համար: