Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Հայաստանը մոտեցավ Եվրոպային, սրտանց շնորհավորում եմ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն։

-Պարոն Վասաձե, նոյեմբերի 24-ին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին շրջանակային համաձայնագիր։ Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը, ի՞նչ կտա այն Հայաստանին։

-Դա Հայաստանի համար առաջին հերթին հնարավորություն է։ Ինչպես արդարացիորեն նշել է հայ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ դա համաձայնագիր է ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ ձեր երեխաների ու թոռների համար։ Այդ առումով ես շատ կարևոր եմ համարում համաձայնագրի ստորագրման փաստը։ Համաձայնագիրը տալիս է հնարավորություն, բայց ցանկացած հնարավորությունից օգտվել է պետք։ Հիմա խնդիրն այն է, թե Հայաստանը որքանով կկարողանա օգտվել այդ հնարավորությունից։

-Խնդիրն այս առումով Հայաստա՞նն է, թե՞ այն հանգամանքը, որ Մոսկվան հետագայում կարող է թույլ չտալ օգտվել այդ հնարավորությունից և իմպլեմենտացնել համաձայնագիրը։

-Հասկանո՞ւմ եք ինչն է հարցը։ Իհարկե, չպետք է թերագնահատել Մոսկվայի դերը, բայց և չափազանցնել էլ հարկավոր չէ։ Արդյոք Մոսկվա՞ն է մեղավոր, որ մեզ մոտ, ձեզ մոտ կոռուպցիայի ցուցանիշը բարձր է, անբարեխիղճ պաշտոնյաներ են, կամ այն, որ պետական համակարգում ինչ-որ մեկը վատ է աշխատում, մեղավորը Մոսկվա՞ն է, թե՞ հենց այդ մարդիկ, որ իրենց հայրենիքն այնքան էլ շատ չեն սիրում, որպեսզի բարեխճորեն ծառայեն նրան։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ խնդիրը, մեծ հաշվով, Մոսկվան չէ։

Իհարկե, Մոսկվայի հարցն էլ կարող ենք առանձին քննարկել։ Ռուսաստանն առաջ է քաշում իր նախագիծը, բայց այս պահի դրությամբ փաստ է, որ համաձայնագիրը ստորագրված է։ Հիմա ամեն բան կախված է քաղաքական գործիչներից, հասարակական սեկտորի ներկայացուցիչներից, նաև լրագրողներից և ոչ այդքան շատ Մոսկվայից։

-Ի՞նչ եք կարծում՝ այս 4 տարիների ընթացքում ի՞նչ փոխվեց, որ հիմա Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը Հայաստանի համար հնարավոր դարձավ. իշխանությունները նույնն են մնացել, երկրի վիճակն էլ առնվազն չի լավացել։

-Սկսենք նրանից, որ այն, ինչի մասին մենք խոսում ենք, և Ասոցացման համաձայնագիրը, տարբեր բաներ են։ Այն ժամանակ խոսքը փաստացիորեն քաղաքական վեկտոր ընտրելու մասին էր։ Իսկ այժմ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը ցանկություն հայտնեց, Եվրամիությունն էլ նպաստեց նրան, որ Հայաստանի քաղաքացիական ու քաղաքական չափանիշները համապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին։ Եկեք ուղիղ խոսենք. եվրոպական չափանիշները ամենալավն ու ամենաէֆեկտիվն են, այդ պատճառով էլ Հայաստանը շատ բնական ցանկություն է հայտնել։ Իհարկե, Ասոցացման համաձայնագիրը  շատ ավելի կարևոր ու որակով փաստաթուղթ է, այն նախատեսում է Եվրամիության ահռելի շուկան։ Նայեք Վրաստանին ու Ուկրաինային։ Իհարկե, սա չի նշանակում, որ ապրանքները հեշտուհանգիստ արտահանվում են Եվրամիություն, բայց այդ երկրներում ստեղծվել է հնարավորություն դուրս գալ այդ շուկա և տեղ գտնել այդ շուկայում։ Ես դա շատ կարևոր եմ համարում, որովհետև դա աշխարհի ամենամեծ շուկաներից մեկն է։

Հայաստանն այժմ Եվրասիական տնտեսական միության անդամ է, և այդ շուկան  Հայաստանի առջև ոչ թե Եվրամիությունն է փակել, այլ հենց Հայաստանը՝ հրաժարվելով ստորագրել այդ համաձայնագիրը։ Այո, Մոսկվայի ճնշմամբ, բայց կա այն, ինչ կա։

Հիմա այս իրավիճակում պատկերը հետևյալն է. Եվրոպան պատրաստ է Հայաստանին օգնություն տրամադրել, և հարցը մնում է այն, թե որքանով է Հայաստանը պատրաստ օգտվել այդ հնարավորությունից։ Այո, կա նաև էներգետիկայի հարց, Մեծամորի ատոմակայանի հարցը բավականին լուրջ խնդիր է, և հիմա պետք է հասկանալ՝ ինչ է  գալու դրա փոխարեն՝ նոր ատոմակայա՞ն, այլընտրանքային էներգետիկ աղբյո՞ւր, որն աշխարհում այդքան տարածված է։ Այդ  ամենը Հայաստանի համար շատ կարևոր է։ Եվ այդ պատճառով ես սրտանց շնորհավորում եմ Հայաստանին։

-Կարծում եք՝ այս համաձայնագրով Հայաստանն ինչ-որ չափով մոտեցա՞վ ԱլԳ առաջատար եռյակ համարվող Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային։

Հայաստանը մոտեցավ Եվրոպային, և դա շատ ավելի կարևոր է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում