Friday, 19 04 2024
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իշխանությո՞ւն, թե՞ հերոսի կոչում. Ի՞նչ կընտրի Սերժ Սարգսյանը

Ղրղըզստանի նոր նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն իր առաջին նախագահական հրամանագրով ազգային հերոսի կոչում է շնորհել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Նորընտիր նախագահի առաջին գործը եղել է Աթամբաևին Ղրղըզստանի Հանրապետության ազգային հերոսի կոչման շնորհման մասին հրամանագրի ստորագրումը՝ ղրղըզ ժողովրդին մատուցած մեծ ծառայության, երկրի անկախության, խաղաղության, համերաշխության ու ազգային միասնության ամրապնդմանն ուղղված անձնվեր աշխատանքի, ինչպես նաև քաղաքական կամքի ու խիզախության դրսևորման համար: Նախկին նախագահին շնորհվել է ազգային հերոսներին տրվող «Աք Շումքար» շքանշանը:

ԵՏՄ-ն քաղաքական ավտորիտարիզմի խորհրդանիշ է, որը, մեծ իմաստով, ոչ թե պետությունների տնտեսական միություն է կամ հարթակ, որտեղ կայանում է հասարակությունների երկխոսությունը կամ համագործակցությունը, այլ դեսպոտ լիդերների ակումբ է:

Մինչև հիմա ընդունված էր, որ եվրասիական տարածքում պետությունների ղեկավարները երկարաձգում են իրենց իշխանությունը Սահմանադրությունը փոխելով կամ ավտորիտար այնպիսի մեխանիզմով, ինչպիսին է «ժառանգորդ» օպերացիան: Համենայնդեպս, նման ճանապարհով են գնացել ԵՏՄ անդամ հինգ պետություններից երեքը` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը: Թերևս դա էր պատճառը, որ երբ 2015-ին Սերժ Սարգսյանը բարեփոխեց

Սահմանադրությունը, հասարակության մեծ մասը դա համարեց ոչ թե ժողովրդավարության մոդելին անցման, այլ` իշխանությունը երկարաձգելու փորձ: Հայաստանում քաղաքացիական հասարակությունը շատ ավելի կայացած է, քան վերը նշված երեք երկրներում, և տեսականորեն չի բացառվում, որ ինչ-որ հանգամանքներ թույլ չտան, որպեսզի Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին նախագահական պալատից միանգամից տեղափոխվի վարչապետի կաբինետ: Հայաստանում ամբողջովին մսխված չէ ժողովրդավարության պոտենցիալը, ինչ ավելի բազմաշերտ ու բարդ է դարձնում համակարգային տրանսֆորմացիան:

Այս առումով Ղրղըզստանի նախադեպը խիստ ուշագրավ է: Աթամբաևը տասնամյա կառավարումից հետո չտրվեց իշխանությունը պահպանելու գայթակղությանը` ֆորմալ առումով հավատարիմ մնալով ժողովրդավարության ավանդույթներին, բայց ազգային հերոսի կարգավիճակով հավակնելու է ստվերային դերակատարության: Մեծ հաշվով` Աթամբաևը նշանակալի ոչինչ չի արել, նույնիսկ հայտնի է նրանով, որ փչացրել է իր երկրի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ` Ղրղըզստանը միակողմանի կախվածության մեջ գցելով Ռուսաստանից:

Եթե Աթամբաևը ազգային հերոսի կոչում է ստանում, ապա նույն ճանապարհով կարող է գնալ Սերժ Սարգսյանը` չնայած Ապրիլյան պատերազմի տարածքային ու մարդկային կորուստներին, տնտեսության գահավիժմանը, արտագաղթին: Ու բնավ էլ պարտադիր չէ, որ Սարգսյանի «ազգային հերոսությունն» անպայման կոչման ձևով լինի. օրինակ` ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի համար մոգոնել են «համահայկական լիդերի» նիշը, որը համարժեք է «հերոսությանը» և կարող է հանդիսանալ այն կարգավիճակը, որի դիմաց Սերժ Սարգսյանը պահպանի իրական իշխանությունը` առանց դրա մեջ ֆորմալ ներկայության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում