AliExpress-ի տվյալներով՝ «Սև ուրբաթի» ամենահանրահայտ ապրանքներն են դարձել ատամի Oral-B էլեկտրական խոզանակը, երկրորդ տեղում Lenovo նոթբուքն է, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Samsung Galaxy A5 սմարթֆոնը։
Ամենից շատ գնված ապրանքների հնգյակում են եղել Apple ընկերության միանգամից երկու սմարթֆոններ՝ iPhone SE-ն ու iPhone 7-ը։
«Սև ուրբաթին» նախորդած շաբաթվա ընթացքում գնորդների մոտ հետաքրքրության աճի ռեկորդակիր է դարձել «հեռուստացույց» հարցումը։ Այդ կատեգորիան օգտատերերին հետաքրքրել է մոտ 600 տոկոսով ավելի, քան նախկինում։