Լոռու մարզում, նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:30-ի սահմաններում 23-ամյա Արթուր Է.-ն Ստեփանավան–Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում իր վարած BMW մակնիշի 35 NG 010 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, իսկ հետո՝ երկաթբետոնե սյանը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետևանքով ավտոմեքենան շրջվել է, իսկ ուղևոր, 21-ամյա Սամվել Ռ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդի բժշկական կենտրոն: