Ամերիկա-վրացական համագործակցությունն անվտանգության ոլորտում հաջորդ տարի ավելի ինտենսիվ կդառնա: «Գրուզիա Օնլայնի» հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպումից հետո:
Հանդիպման ժամանակ Իզորիան և Քելլին ամփոփել են ԱՄՆ Վրաստանի պաշտպանության նախարարի վերջերս կատարած պաշտոնական այցի արդյունքները:
Դեսպանը նշել է, որ վրացական պատվիրակության այցը դրական և հաջող է եղել: Իսկ Իզորիան ընդգծել է, որ երկու երկրների համագործակցությունը պաշտպանության ոլորտում անցնում է որակապես նոր մակարդակի: