Արարատի մարզում, նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20:00-ի սահմաններում 30-ամյա Հովհաննես Հ.-ն իր վարած «ՎԱԶ 21140» մակնիշի MP 994 T 50 ՌԴ համարանիշի ավտոմեքենայով Այգեստանճ-Դվին ավտոճանապարհի Հնաբերդ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոոտուց և հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի, 59-ամյա Ջուլյետա Հարությունյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ 40-ամյա Շուշան Հ.-ն ու 16-ամյա Անի Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Անի Հ.-ն սովորում է իրենց գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում: