Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունում անհաջող ելույթ ունեցավ մեր ազատ ոճայինները։
Խաչատուր Պապիկյանը և Հրայր Ալիխանյանը պայքարից դուրս մնացին ժամանակից շուտ ու չկարողացան պայքարել մեդալի համար։ Պապիկյանը որակավորման փուլում պարտվեց թուրք Մուհամեդ Ակդենիզին, իսկ Ալիխանյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց լիտվացի Անդրիուս Մաժեիկային։
Հիշեցնենք, որ այս առաջնությունում մեդալներից անմասն էին մնացել հունա-հռոմենական ոճի հայ ըմբիշները: